Գլխավոր տեղեկություն
Номер
N 488-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.05.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.05.25/40(1220) Հոդ.436
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.05.2016
Дата вступления в силу
26.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2016 թվականի N 488-Ն

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՎ ԲԱՇԽՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով, Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի շահագործման, ինչպես նաև Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջուրն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման պայմանները՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և առաջարկել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերությանը`

1) Սևանա լճից ոռոգման նպատակով ջրի բացթողման, հաշվառման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման գործառույթներն իրականացնել սույն որոշմամբ հաստատված պայմանների համաձայն.

2) մինչև 2016 թվականի ոռոգման շրջանի ավարտը մշակել և ներկայացնել ծրագիր դերիվացիոն ջրանցքների և դրանցից սնվող ոռոգման ջրանցքների գլխամասերում ըստ պատկանելության ջրաչափական դիտակետերի կառուցման, դրանք ժամանակակից, կատարելագործված ջրաչափական սարքավորումներով կահավորման, կենտրոնացված ավտոմատ կառավարման և տվյալների հեռահաղորդակցման համակարգի ներդրման վերաբերյալ.

3) 2016 թվականի ոռոգման շրջանում օրենսդրության պահանջների համաձայն` լուծել Սևան-Հրազդան համակարգից ապօրինի ջրօգտագործման օրինականացման հարցերը:

3. Առաջարկել Երևանի քաղաքապետին ոռոգման շրջանում Երևանյան ջրամբարի շահագործումն իրականացնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի կողմից սահմանված Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի շահագործման ռեժիմի համաձայն` դիտարկելով այն որպես այդ համակարգի բաղկացուցիչ մաս:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մայիսի 18
Երևան

 

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
ապրիլի 28-ի N 488-Ն որոշման

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ն Ե Ր

 

ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ՈՌՈԳՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՋՐԻ ԲԱՑԹՈՂՄԱՆ, ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՍԵՎԱՆ-ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՈՎ ԲԱՇԽՄԱՆ

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն պայմանները վերաբերում են ոռոգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշումներով ամրագրվող՝ Սևանա լճից ջրի բացթողման, հաշվառման և Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներով բաշխման խնդիրների կանոնակարգմանը:

2. «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ «ՄԷԿ» ՓԲԸ) հիդրոէլեկտրակայանների (այսուհետ՝ ՀԷԿ) ջրամբարների և դերիվացիաների աշխատակարգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի N 1605-Ն և 2004 թվականի փետրվարի 12-ի N 255-Ն որոշումների, ինչպես նաև «ՄԷԿ» ՓԲԸ-ի ՀԷԿ-երի՝ Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի հիդրոտեխնիկական կառույցներից սնվող (ջրառ իրականացնող) ոռոգման ջրանցքների գլխամասի ջրառի կարգավորման տեխնիկական պայմանների համաձայն՝ առաջնային համարելով ոռոգման նպատակով անխափան ջրամատակարարման ապահովման գործառույթը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության ամենամյա որոշումներով սահմանվող չափաբաժինների շրջանակներում ոռոգման նպատակով Սևանա լճից ջուրը բաց է թողնվում Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի կամ նրա կողմից տրված լիազորությամբ` «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի կողմից «ՄԷԿ» ՓԲԸ-ին և «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ին (այսուհետ՝ «ԷԷՀՕ» ՓԲԸ) ներկայացված հայտերով:

4. Ոռոգման շրջանի այն ժամանակահատվածում, երբ Սևանա լճից ոռոգման նպատակով ջուր բաց չի թողնվում, գետի բնական հոսքի օգտագործումն իրականացվում է «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի հայտերով:

5. ՀԷԿ-երի դերիվացիաներից և ջրամբարներից ոռոգման նպատակով սույն պայմանների 3-րդ և 4-րդ կետերով սահմանված հայտերով (այսուհետ՝ հայտ) նախատեսված ջրի քանակությունը տրվում է «ԷԷՀՕ» ՓԲԸ-ի հրահանգով:

6. Համաձայն սույն պայմանների դրույթների՝

1) Սևանա լճից ջրի բացթողումը սկսվում է «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի փականների կապարակնիքների հանումով, որը կատարվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության, «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչների կողմից, որի մասին կազմվում է համապատասխան ակտ, որտեղ նշվում է կապարակնիքների հանման և փականների բացման օրը և ժամը: Սևանա լճից նախատեսված ծավալների բացթողման ավարտից հետո «Սևան» ՀԷԿ-ի ջրընդունիչի փականների կապարակնքման աշխատանքներն իրականացվում են նույն հանձնախմբի անդամների մասնակցությամբ.

2) Սևանա լճից բաց թողնվող ջրի հաշվառումը կատարում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ), որը բնագավառի համար սահմանված կարգով ընդունված ձևի համաձայն՝ ամենօրյա տեղեկատվություն է տալիս Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին և «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին.

3) Սևանա լճից ոռոգման նպատակով բաց թողնված ջրի քանակը որոշվում է «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի Գեղամավան ջրաչափական դիտակետում՝ ըստ հաստատված մակարդակ-ելք կորի աստիճանավորման աղյուսակի: Բերուկալցման, մամռակալման կամ այլ տարբեր խնդիրներով պայմանավորված՝ աստիճանավորման աղյուսակից թույլատրելի շեղման (5 տոկոս) գերազանցման դեպքում դիտակետում իրականացվում է համատեղ՝ ստուգիչ ջրաչափություն՝ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ՋՌԿԳ-ի, «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի և «ՄԷԿ» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նշված կազմակերպություններն անհրաժեշտության դեպքում իրավունք ունեն պահանջելու իրականացնել լրացուցիչ հսկիչ ջրաչափական աշխատանքներ:

7. «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ն՝

1) յուրաքանչյուր տարի ոռոգման շրջանը սկսվելուց 7 աշխատանքային օր առաջ «ՄԷԿ» ՓԲԸ-ին և «ԷԷՀՕ» ՓԲԸ-ին ներկայացնում է ոռոգման ջրանցքներում ջրի պահանջարկի կողմնորոշիչ ռեժիմներն ու չափաքանակները, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակն՝ ամսական և տասնօրյակային կտրվածքներով` ամբողջ ժամանակաշրջանի համար.

2) ՀԷԿ-երի դերիվացիաներից ջուր վերցնելու տասնօրյա հայտերը «ԷԷՀՕ» ՓԲԸ-ին և «ՄԷԿ» ՓԲԸ-ին ներկայացնում է ոչ ուշ, քան 24 ժամ առաջ.

3) ՀԷԿ-երի դերիվացիաներից, ջրամբարներից, օրվա կարգավորման ավազաններից (այսուհետ՝ ՕԿԱ) սնվող ջրառներում ջրի քանակությունների փոփոխությունները կատարվում են «ՄԷԿ» ՓԲԸ-ի լիազոր ներկայացուցչի հետ համատեղ՝ կատարելով համապատասխան գրառումներ.

4) Հրազդան գետում ջրի բնական ելքի փաստացի քանակի փոփոխման կամ այլ պատճառներով ջրերի հաշվեկշիռների խախտումների դեպքում, 12 ժամ առաջ տեղեկացնելով «ԷԷՀՕ» ՓԲԸ-ին, կատարում է Սևանա լճից, ՀԷԿ-երի դերիվացիաներից և ջրամբարներից ջրի բացթողումների օպերատիվ ճշգրտումներ.

5) իրականացնում է վերահսկողություն ՀԷԿ-երի դերիվացիաներից և ջրամբարներից սնվող ջրառի կետերում ջրի բաշխման, վերաբաշխման և տրման օպերատիվ կարգավորման նկատմամբ.

6) վարարումներից հետո Կոտայքի ջրանցքի և Նաիրիի դոտացիոն դյուկերից հետո տեղադրում է դիմհարային պատնեշ՝ մինչև Արգել ՀԷԿ-ի ՕԿԱ-ն և ոռոգման ավարտից հետո հանում այն.

7) իրականացնում է վերահսկողություն այն ջրառների կետերի նկատմամբ, որոնք սնվում են`

ա. անմիջապես ՀԷԿ-երի գլխամասային կառույցներից՝ «ՄԷԿ» ՓԲԸ-ի հետ համատեղ,

բ. դերիվացիոն կառույցներից և չեն պատկանում «ՄԷԿ» ՓԲԸ-ի գույքային համալիրին (ջրանցքներ, տեղաբաշխված սիֆոններ, խողովակներ և այլն).

8) «ՄԷԿ» ՓԲԸ-ի հետ բացահայտում է ապօրինի ջրառների կետերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ:

8. «ՄԷԿ» ՓԲԸ-ն՝

1) օրվա ընթացքում Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից ապահովում է ոռոգման ջրի բաշխումը ոռոգման ջրանցքներով՝ համաձայն հայտերի, «ԷԷՀՕ» ՓԲԸ-ի կարգավարի հրահանգով: Սևանա լճից ջրի բացթողումներն իրականացնում է հաստատուն ռեժիմով՝ «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ոռոգման ջրանցքների գլխամասերում ջրառի չափաքանակների տատանումները բացառելու համար.

2) ոռոգման շրջանում ՀԷԿ-երում և հիդրոտեխնիկական կառույցներում կատարվող պլանային աշխատանքները, որոնք կարող են բերել Սևանա լճից բաց թողնվող ջրի՝ հայտերով և ոռոգման ջրանցքներով մատակարարվող ջրաքանակների սահմանափակման, համաձայնեցնում է «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի հետ՝ 10 օր առաջ.

3) անմիջապես տեղեկացնում է «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին և «ԷԷՀՕ» ՓԲԸ-ին ոռոգման շրջանում ՀԷԿ-երում և հիդրոտեխնիկական կառույցներում տեղի ունեցած այն վթարային աշխատանքների մասին, որոնց հետևանքով տեղի է ունեցել ոռոգման ջրանցքներով տրվող կամ Սևանա լճից բաց թողնվող ջրերի սահմանված քանակների խախտում.

4) միջոցներ է ձեռնարկում «ՄԷԿ» ՓԲԸ-ի հիդրոտեխնիկական կառույցներում ջրի փաստացի կորուստները սահմանված չափաքանակին հասցնելու, ինչպես նաև Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքը բերուկալցումից և մամռակալումից մաքրելու համար.

5) «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի հետ բացահայտում է ապօրինի ջրառների կետերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում դրանց վերացման ուղղությամբ:

9. «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ն աջակցում է «ՄԷԿ» ՓԲԸ-ի համակարգում ջրի փաստացի կորուստները համակարգի թույլատրելի տեխնիկական չափաքանակի հասցնելու համար:

10. «ԷԷՀՕ» ՓԲԸ-ն՝

1) «ՄԷԿ» ՓԲԸ-ի հիդրոտեխնիկական կառույցներից ջրառը ապահովում է՝ հիդրոտեխնիկական կառույցների տեխնիկական շահագործման կանոնների համաձայն և ըստ «ՄԷԿ» ՓԲԸ-ի կողմից տրված տեխնիկական պայմանների` համաձայն «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ի կողմից տվյալ ժամանակահատվածի համար տրված հայտերի պահանջների.

2) Արգել ՀԷԿ-ում՝

ա. ապահովում է Ախպարայի ջրամբարի մակարդակը առնվազն 1692.00 մ նիշի վրա, որից ցածր լինելու դեպքում տղմակալումից խուսափելու համար դերիվացիոն ջրանցքով թույլատրվում է ջուր բաց թողնել բնական ելքից ոչ ավելի (Մարմարիկ գետ՝ Հրազդան-Հրազդան դիտակետ + Սևանա լճի ջրի ելք - Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք), եթե այն չի հակասում համապատասխան ջրօգտագործման թույլտվության պայմաններին,

բ. ապահովում է ՕԿԱ-ի նվազագույն մակարդակը 480 սմ (ճնշումային խցի նշաձողով).

3) Արզնի ՀԷԿ-ում՝

ա. ապահովում է Արգելի ջրամբարի մակարդակը առնվազն 1364.00 մ նիշի վրա, եթե այն չի հակասում համապատասխան ջրօգտագործման թույլտվության պայմաններին,

բ. թույլատրում է Հրազդան գետի հուն (սանիտարական ելք) ջուր բաց թողնել Արգելի ջրամբարի 1367.00 մ և ավելի մակարդակի դեպքում՝ սահքեթափով, եթե այն չի հակասում համապատասխան ջրօգտագործման թույլտվության պայմաններին.

4) Քանաքեռ ՀԷԿ-ում ՕԿԱ-ի մակարդակը պահպանում է առնվազն 1224.19 մ նիշի վրա (ըստ նշաձողի՝ -1.5 մ).

5) Երևան ՀԷԿ-1-ում ջրամբարի ջրի սահմանային մակարդակը պահպանում է առնվազն 1051.50 մ նիշի վրա: Ջրի հոսքը ՀԷԿ-ի հիդրոագրեգատների աշխատանքների պարապ ընթացքի ծախսից (3.6մ3 /վրկ) փոքր կամ հավասար լինելու դեպքում ջրառը կազմակերպում է գետի հունով, եթե այն չի հակասում համապատասխան ջրօգտագործման թույլտվության պայմաններին:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան