Գլխավոր տեղեկություն
Номер
N 226-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (16.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.03.15/19(1199).1 Հոդ.209.3
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
25.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.03.2016
Дата вступления в силу
16.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 փետրվարի 2016 թվականի N 226-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Վեդու ջրամբարի կառուցման ծրագրով 2016 թվականի համար նախատեսվող խորհրդատվական ծառայությունների մրցութային փաստաթղթերի պատրաստման աշխատանքների ռետրոակտիվ ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 500,880.0 եվրոյին համարժեք դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին` Ֆրանսիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ իրականացվող՝ Վեդու ջրամբարի կառուցման ֆինանսավորման ծրագրի վարկային միջոցները սահմանված կարգով ստանալու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում ապահովել սույն որոշման 1-ին կետով հատկացվող միջոցների վերականգնումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

3. Հայաստանի Հանրապետության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.33 և 12 աղյուսակներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. մարտի 15
Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 25-ի N 226-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 25-ի N 226-Ն որոշման

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան