Գլխավոր տեղեկություն
Номер
N 41-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (04.02.2016-20.01.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
03.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.02.2016
Дата вступления в силу
04.02.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 3 փետրվարի 2016 թվականի N 41-Ա

 

«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1050-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գավառի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 925-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1050-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

փետրվարի 3-ի N 41-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԳԱՎԱՌԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

 

Հ. Հակոբյան

- ՀՀ սփյուռքի նախարար

Մ. Բադեյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Տ. Մուկուչյան

- ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Յու. Շուքուրյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ (համաձայնությամբ)

Ռ. Գրիգորյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետ

Է. Ղազարյան

- Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ընդհանուր տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Հակոբյան

- ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ

Ա. Խաչատրյան

- ՀՀ սահմանադրական դատարանի անդամ (համաձայնությամբ)

Է. Ալեքսանյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ

Վ. Խաչատրյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

Է. Գևորգյան

- Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկան

Լ. Բլբուլյան

- բանաստեղծ, լրագրող (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Ն. Կուտուզյան

- Գավառի պետական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր

Թ. Ասոյան

- Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դեկան

Ա. Առաքելյան

- Գավառի պետական համալսարանի դասախոս

Մ. Հակոբյան

- Գավառի պետական համալսարանի դասախոս

Հ. Հարությունյան

- Գավառի պետական համալսարանի դասախոս

Ա. Ղարիբյան

- Գավառի պետական համալսարանի դասախոս, ակադեմիական քաղաքականության վարչության պետ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Սինանյան

- Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ

Մ. Ավետիսյան

- Գավառի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Ա. Յավրյան

- Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Լ. Մանուկյան

- Գավառի պետական համալսարանի հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Գ. Ներսիսյան

- Գավառի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող

Գ. Ղարաբաղցյան

 - Գավառի պետական համալսարանի բնագիտական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան