Գլխավոր տեղեկություն
Номер
N 121-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (10.03.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
09.03.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
09.03.2016
Дата вступления в силу
10.03.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 մարտի 2016 թվականի N 121-Ա

 

ԳՐԻԳՈՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Կապի տարածաշրջանային համագործակցության շրջանակներում կայանալիք Ռադիոհաճախականության սպեկտորի կառավարման գծով աշխատանքային խմբի 7-րդ նիստին և Արբանյակային ուղեծրերի և ռադիոհաճախականության սպեկտորների օգտագործման կարգավորման գծով կապի տարածաշրջանային համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի կապի և տեղեկատվայնացման վարչության կապի բաժնի պետ, վարչության պետի տեղակալ Գրիգոր Խաչատրյանի՝ 2016 թվականի փետրվարի 23-26-ը Ղազախստանի Հանրապետություն (Աստանա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Գրիգոր Խաչատրյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մարտի 9

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան