Գլխավոր տեղեկություն
Номер
N 373-Ա
Տիպ
Որոշում
Тип
Հիմնական ակտ (06.05.2016-23.06.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
05.05.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
05.05.2016
Дата вступления в силу
06.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2016 թվականի N 373-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետով՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալներն այլ երկրների իրավասու մարմիններին փոխանցելու վերաբերյալ դրույթներ պարունակող միջազգային պայմանագրերն ուսումնասիրելու և իրավիճակի վերլուծություն կատարելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալներն այլ երկրների իրավասու մարմիններին փոխանցելու վերաբերյալ դրույթներ պարունակող միջազգային պայմանագրերն ուսումնասիրող և իրավիճակի վերլուծություն կատարող միջգերատեսչական աշխատանքային խմբի գործունեության հետ կապված կազմակերպական աշխատանքների կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 5

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

մայիսի 5-ի N 373-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՆ ԱՅԼ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂ ԵՎ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Վ. Քոչարյան

 - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)

Շ. Դոյդոյան

- ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ

Լ. Ամիրջանյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնակատար

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Ա. Գաբրիելյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ա. Աղաբաբյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի իրավական ապահովման և դատական գործերի վարչության պետ

Ե. Ավագյան

- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ (համաձայնությամբ)

Ա. Ալոյան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)

Ս. Աբրահամյան

- ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչության պայմանագրաիրավական ապահովման բաժնի պետ-վարչության պետի տեղակալ

Հ. Սագսյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի միջազգային վարչության արտաքին կապերի կոորդինացման բաժնի պետ

Ա. Ղազարյան

- ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

Ռ. Պետրոսյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ

Ա. Գաբրիելյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության գլխավոր վարչության բաժանմունքի պետ

Ն. Աբգարյան

- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության բաժնի պետի տեղակալ

Հ. Գրիգորյան

- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան