Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 37
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.05.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Дата принятия
28.05.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Дата подписания
28.05.2015

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մայիսի 2015 թվականի

թիվ 37

քաղ. Աստանա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ և ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների արտադրությունը զարգացնելու համար պայմաններ ստեղծելու մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից
 

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Բ. Սագինտաև

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ և ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմնվելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում (այսուհետ՝ անդամ պետություններ) գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների արտադրության վիճակի վերլուծության արդյունքների վրա, գիտակցելով գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների արտադրության ոլորտում անդամ պետությունների միջև արդյունաբերական, գիտատեխնիկական և նորարարական համագործակցության զարգացման համար պայմաններ ստեղծելու կարևորությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Անդամ պետություններին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը մշակել և Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի որոշումների նախագծեր, որոնցով նախատեսվում է՝

անդամ պետություններում երրորդ երկրներում արտադրվող գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների կոմպլեկտավորող տարրերի անալոգների արտադրության կազմակերպմանն ուղղված միջոցառումների մշակում.

Առևտրի համաշխարհային կազմակերպության նորմերին և կանոններին համապատասխանող անդամ պետությունների՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների դեպի երրորդ պետությունների շուկաներ արտահանումը զարգացնելուն ուղղված միջոցառումների մշակում, այդ թվում՝ գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների արտահանման համար ֆինանսական աջակցության միջոցներ:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ անդամ պետությունների կողմից համաձայնեցված առաջարկների հիման վրա մինչև 2015 թվականի նոյեմբերի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հանձնարարականի նախագիծը, որով նախատեսվում է՝

Եվրասիական տնտեսական միության տարածքում արտադրված գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների պահանջարկի խթանում, մասնավորապես, գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների լիզինգի մեխանիզմը զարգացնելու միջոցով.

Եվրասիական տնտեսական միության տարածքում գյուղատնտեսության նպատակներով մեքենաների և սարքավորումների կիրառման տնտեսական արդյունավետության չափանիշների մշակում՝ անդամ պետություններում դրանց կիրառության արդյունավետությունը բարձրացնելու համար պայմաններ ստեղծելու նպատակով:

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից

Բելառուսի Հանրապետությունից
 

Ղազախստանի Հանրապետությունից

Ռուսաստանի Դաշնությունից

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան