Գլխավոր տեղեկություն
Номер
N 1822-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (11.03.2016-15.08.2019)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2002.12.11/54(229) Հոդ.1281
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
14.11.2002
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
25.11.2002
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
27.11.2002
Дата вступления в силу
21.12.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
15.08.2019

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
27 նոյեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 նոյեմբերի 2002 թվականի N 1822-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 684 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին, 11-րդ հոդվածի 1-ին կետին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի ՆՀ-1064 հրամանագրով սահմանված կարգի 4-րդ կետին համապատասխան և ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 6-ի N 200 որոշման 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել բժշկասոցիալական փորձաքննության անցկացման կարգը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 06.12.12 N 1632-Ն)

(2-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն, լրաց. 25.11.04 N 1648-Ն, փոփ. 06.12.12 N 1632-Ն)

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 3-ի «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կանոնադրությունը և անձին հաշմանդամ ճանաչելու կարգը հաստատելու մասին» N 684 որոշման 1-ին կետի «ա» ենթակետը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2002 թ. նոյեմբերի 25
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1822-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

(1-ին կետը փոփ. 26.02.04 N 221-Ն, խմբ. 05.05.11 N 553-Ն)

2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Գործակալությունը գործում է իր կանոնադրության համաձայն, որը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ներկայացմամբ հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն)

3. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

4. Գործակալությունն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան:

5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Գործակալությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`

ա) բժշկաuոցիալական փորձաքննության բնագավառում ծառայությունների մատուցումը` բժշկաuոցիալական փորձաքննության իրականացման` անձին հաշմանդամ ճանաչելու, անձի հաշմանդամության խմբի որոշման, հաշմանդամության պատճառական կապի, տևողության և վաղեմության ժամկետների uահմանման, հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի մշակման, uոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերի որոշման ապահովումը.

բ) (ենթակետն ուժը կորցրել է 01.03.07 N 235-Ն)

գ) հաշմանդամների հաշվառման համակարգի ձևավորման, հաշմանդամության վիճակի, շարժի և հաշմանդամություն առաջացնող պատճառների ուսումնասիրման, վերլուծության ապահովումը:

(7-րդ կետը խմբ., փոփ. 01.03.07 N 235-Ն)

 

III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) անձին ճանաչում է հաշմանդամ, սահմանում հաշմանդամության խումբը, պատճառական կապը, տևողությունը: Որոշում է սոցիալական պաշտպանության անհրաժեշտ ձևերը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թույլատրում է երկարացնել ժամանակավոր անաշխատունակության թերթիկի ժամկետները.

բ) որոշում է հաշմանդամի աշխատանքի պայմանները, բնույթը, տալիս է երաշխավորագիր հաշմանդամին համապատասխան աշխատանք կատարելու վերաբերյալ.

գ) որոշում է անձի մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը (տոկոսներով)` կապված աշխատանքային խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջության այլ խաթարման հետ.

դ) որոշում է անձի մահվան պատճառական կապն արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու և այլ հանգամանքների հետ.

ե) կազմում է հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագիրը, որոշում բժշկական, սոցիալական և մասնագիտական վերականգնողական միջոցառումների տեսակներն ու ծավալները, աջակցում դրանց իրականացմանը և գնահատում արդյունավետությունը.

զ) մասնակցում է բժշկասոցիալական փորձաքննություն անցած հաշմանդամների տվյալների շտեմարանի ստեղծմանը և աջակցում հաշմանդամների տվյալների հաշվառման պետական համակարգի ձևավորմանը.

է) (ենթակետն ուժը կորցրել է 13.05.10 N 619-Ն)

ը) խորհրդատվություն և եզրակացություն է տալիս առողջապահական կազմակերպություններին, զբաղվածության և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններին` հաշմանդամին բուժվերականգնողական, մասնագիտական կողմնորոշման, որոշակի աշխատանքի ցուցված կամ հակացուցված լինելու, ուսման, վերաորակավորման, տնային սպասարկման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ.

թ) օրենքով սահմանված կարգով համապատասխան զինվորական կոմիսարիատներին հայտնում է հաշմանդամ ճանաչված զորակոչային տարիքի անձանց մասին.

ժ) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց տրամադրում է խորհրդատվական օգնություն.

ժա) բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց, անհրաժեշտության դեպքում, ուղեգրում է լրացուցիչ բժշկական հետազոտման.

ժբ) անհրաժեշտության դեպքում առողջապահական կազմակերպություններից, գործատուներից (անկախ կազմակերպական-իրավական ձևից) պահանջում է փորձաքննություն անցնող անձի բժշկական, աշխատանքի բնույթի և պայմանների վերաբերյալ լրացուցիչ փաստաթղթեր, ինչպես նաև տեղերում ուսումնասիրում է փորձաքննություն անցնող անձի աշխատանքի պայմաններն ու բնույթը.

ժգ) իրականացնում է մոնիտորինգ հաշմանդամների վերականգնողական միջոցառումների իրագործման, աշխատանքային պայմանների, բնույթի, հաշմանդամներին համապատասխան աշխատանքի տեղավորելու (համաձայն գործակալության տված երաշխավորագրերի) նկատմամբ.

ժդ) տալիս է եզրակացություն հաշմանդամի վերականգնողական պարագաների տրամադրման մասին.

ժե) (ենթակետն ուժը կորցրել է 01.03.07 N 235-Ն):

(8-րդ կետը փոփ. 01.03.07 N 235-Ն, 13.05.10 N 619-Ն)

 

IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Գործակալությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը (այսուհետ` նախարար):

(9-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն, 01.03.07 N 235-Ն)

10. Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որին, մինչև քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի անցկացման համապատասխան կարգը գործողության մեջ դնելը, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:

(10-րդ կետը լրաց. 01.03.07 N 235-Ն)

11. Գործակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, նախարարության և սույն կանոնադրություններով, ինչպես նաև այլ իրավական ակտերով ու Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

12. Գործակալության պետը պատասխանատու է բժշկասոցիալական փորձաքննության բնագավառում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:

13. Գործակալության պետը հաշվետու է Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախարարին, գործակալության գործունեությունը համակարգող` նախարարի համապատասխան տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:

14. Գործակալության պետը`

ա) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար.

բ) առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակների ու խնդիրների վերաբերյալ.

գ) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

դ) իր իրավասության սահմաններում գործակալության աշխատողներին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ներկայացնում է առաջարկություններ այդ աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.

ե) նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.

զ) ապահովում է նախարարի հրամանների, ցուցումների, ինչպես նաև նախարարի համապատասխան տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա համապատասխան տեղակալին.

է) նախարարության և սույն կանոնադրություններին համապատասխան սահմանում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների իրավասությունները.

ը) սահմանում է իր տեղակալի իրավասությունը.

թ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

ժ) լսում է գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների գործունեության մասին հաշվետվությունները, քննարկում դրանց գործունեության ստուգման արդյունքները.

ժա) իրականացնում է վերահսկողություն գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների օգտագործմանը հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

ժբ) նախարարին ներկայացնում է առաջարկություններ գործակալության կառուցվածքի, աշխատողների թվի, ինչպես նաև գործակալության խորհրդակցական մարմիններ ստեղծելու վերաբերյալ.

ժգ) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.

ժդ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(14-րդ կետը փոփ. 26.02.04 N 221-Ն, 01.03.07 N 235-Ն)

15. Գործակալության պետի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում գործակալության պետի պարտականությունների կատարման հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

 

V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

16. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրություններով գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:

17. Գործակալությունն ունի կառուցվածքային ստորաբաժանումներ և տարածքային մարմիններ: Տարածքային մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և գործակալության ու իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթուղթ:

18. Գործակալության խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:

19. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողները քաղաքացիական ծառայողներ են:

(19-րդ կետը փոփ. 06.12.12 N 1632-Ն)

20. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

(հավելվածը փոփ. 26.02.04 N 221-Ն, խմբ., փոփ., լրաց. 01.03.07 N 235-Ն, փոփ. 13.05.10 N 619-Ն, խմբ. 05.05.11 N 553-Ն, փոփ. 06.12.12 N 1632-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2002 թվականի
նոյեմբերի 14-ի N 1822-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 26.02.04 N 221-Ն)

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Իրավական ապահովման բաժին

Տեղեկատվական-վերլուծական բաժին

Վերափորձաքննության բաժին

 

II. Տարածքային մարմիններ

 

Բժշկասոցիալական փորձաքննական հոգեբուժական մասնագիտացված հանձնաժողով

Բժշկասոցիալական փորձաքննական ակնաբանական մասնագիտացված հանձնաժողով

Բժշկասոցիալական փորձաքննական մանկական մասնագիտացված հանձնաժողով

Երևանի N 7 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Երևանի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Երևանի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Երևանի N 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Երևանի N 4 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Երևանի N 5 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Երևանի N 6 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Արագածոտնի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Արարատի մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Արարատի մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Արմավիրի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Գեղարքունիքի մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Գեղարքունիքի մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Լոռու մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Լոռու մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Լոռու մարզի N 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Կոտայքի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Շիրակի մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Շիրակի մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Շիրակի մարզի N 3 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Սյունիքի մարզի N 1 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Սյունիքի մարզի N 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Վայոց ձորի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

Տավուշի մարզի բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով

(հավելվածը լրաց. 25.11.04 N 1648-Ն, փոփ. 27.10.11 N 1527-Ն, խմբ. 06.12.12 N 1632-Ն, լրաց. 29.01.16 N 53-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան