Գլխավոր տեղեկություն
Номер
N 453-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (07.05.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
05.05.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
06.05.2016
Дата вступления в силу
07.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 մայիսի 2016 թվականի N 453-Ա

 

1988-1992 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի, «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց իրավական և սոցիալ-տնտեսական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 404 որոշման` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Երևան քաղաքի Շիրակի փողոց 2 ա հասցեում գտնվող N 7 և Աբովյան քաղաքի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող, 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի, սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով, հավասար բաժիններով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հանրակացարանների զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ գույքի (հողամասերի և ընդհանուր օգտագործման տարածքների) նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է հանրակացարանների առանձին տարածքների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց և սեփականաշնորհվող բնակելի տարածքները, որպես առանձին գույքային միավոր, առանձնացնելուց հետո վեցամսյա ժամկետում սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տարածքների սեփականաշնորհումը և բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման նվիրառու բնակիչների միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 6

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2016 թվականի

մայիսի 5-ի N 453-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած ԵՎ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցՎած՝ սեփականաշնորհման ենթակա բնակելի տարածքների

 

NN
ը/կ

Ազգանունը, անունը

Անձնագրային տվյալները

Սեփականաշնորհ-ման ենթակա բնակարանների գտնվելու վայրը, սենյակների թիվը

Հատկաց-ման տարեթիվը

Բնակարանի մակերեսը (քառ.մ)

Հաշվեկշռային արժեքը(դրամ)

Սեփականության իրավունքով կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով տրվող

1.

Վարդանովա Ստելլա
Օվանեսի

Երանոսյան Նատալի Հարությունի
Պողոսով Կարեն Արթուրի
Պողոսով Հովհաննես Արթուրի

AM0207056, տրված
14.02.2011 թ., 003-ի
կողմից
ծնվ.՝ 2015 թ.

ծնվ.՝ 2014 թ.

ծնվ.՝ 2013 թ.

քաղ. Երևան, Շիրակի 2 ա հասցեում գտնվող N 7 հանրակացարանի N 121 սենյակ

1999 թ.

16.9

41737.93(19.11.2015 թ. դրությամբ)

ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով՝ հավասար բաժիններով

2.

Աչինյան Անժելա Հրաչիկի

AF0351762, տրված 11.07.2001 թ. , 003-ի կողմից

քաղ. Երևան, Շիրակի 2ա հասցեում գտնվող N 7 հանրակացարանի N 123 սենյակ

1994թ.

16.8

41490.96(19.11.2015 թ. դրությամբ)

սեփականության իրավունքով

3.

Բաբայան Ելենա Արսենի

AF0311249, տրված 29.05.2001 թ., 040-ի կողմից

քաղ. Աբովյան, ճարտարագիտական քոլեջի հանրակացարանի N 903 ա սենյակ

2012թ.

16.2

82629.72(19.11.2015 թ. dրությամբ)

սեփականության իրավունքով

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան