Գլխավոր տեղեկություն
Номер
N 88-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.02.2016
Дата вступления в силу
23.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2016 թվականի N 88-Ա

 

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև նոր շրջանակային համաձայնագրի առևտրի ու ներդրումների հարցերի շուրջ վարվող բանակցությունների առաջին փուլին մասնակցելու նպատակով պատվիրակության՝ համաձայն հավելվածի, 2016 թվականի փետրվարի 15-18-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը, մասնավորապես, Գարեգին Մելքոնյանինը, Վիգեն Քոչարյանինը, Արթուր Մայսուրյանինը, Արմեն Մելկիկյանինը, Սերգեյ Շահնազարյանինը, Լուսինե Դավթյանինը, Անդրանիկ Խաչիկյանինը, Մանուկ Միքայելյանինը, Խաչատուր Խաչատրյանինը, Ժորա Սարգսյանինը և Տիգրան Հարությունյանինը, կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

2. Ընդունել ի գիտություն, որ Արման Ալոյանի և Գևորգ Նազարյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գարեգին Մելքոնյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

փետրվարի 22-ի N 88-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2016 ԹՎԱԿԱՆԻ փետրվարի 15-18-Ը Բելգիայի Թագավորություն մեկնող ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

Գ. Մելքոնյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Վ. Քոչարյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Խ. Խաչատրյան

- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.)

Ա. Մայսուրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության պետ

Ա. Մելկիկյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ

Ս. Շահնազարյան

- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական ներքին ֆինանսական հսկողության և պետական գնումների մեթոդաբանության վարչության պետ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.)

Ժ. Սարգսյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի պետ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.)

Տ. Հարությունյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Եվրամիության և Առևտրի համաշխարհային կազմակերպության վարչության Առևտրի համաշխարհային կազմակերպության բաժնի առաջին կարգի մասնագետ

Ա. Ալոյան

- ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետ (համաձայնությամբ)

Մ. Միքայելյան

- ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ (համաձայնությամբ, 16.02.2016 թ.-18.02.2016 թ.)

Լ. Դավթյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի տեղակալ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.)

Ա. Խաչիկյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ (15.02.2016 թ.-17.02.2016 թ.)

Գ. Նազարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի փոխտնօրեն (16.02.2016 թ.-18.02.2016 թ.)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան