Գլխավոր տեղեկություն
Номер
N 435-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (03.05.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
02.05.2016
Дата вступления в силу
03.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 ապրիլի 2016 թվականի N 435-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» ՊԱՇՏՈՆԱԹԵՐԹ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթ» պետական հիմնարկ (այսուհետ` պաշտոնաթերթ):

2. Պաշտոնաթերթի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մոսկովյան փողոց 5:

3. Սահմանել, որ պաշտոնաթերթի գործունեության խնդիրները, նպատակները և գործառույթներն են`

1) տպագրության միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և զինված ուժերի գործունեության լուսաբանումը, զինվորական ծառայության քարոզչությունը, զինծառայողների և ազգաբնակչության շրջանում հոգևոր, մշակութային, հայրենասիրական դաստիարակության տարածումը.

2) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության դեմ ուղղված սպառնալիքներին հակազդումը:

4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում`

1) հաստատել հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, անձնակազմի թիվը, հանձնվող (ամրացվող) գույքի կազմը և դրա օգտագործման կարգը.

2) ապահովել հիմնարկի պետական հաշվառումը` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. մայիսի 2

Երևան