Գլխավոր տեղեկություն
Номер
N 82-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.02.2016
Дата вступления в силу
23.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 փետրվարի 2016 թվականի N 82-Ա

 

ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ՝ ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Գյուղատնտեսության բնագավառում հայ-հնդկական համագործակցության ընդլայնման հարցերը քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի՝ 2016 թվականի փետրվարի 16-20-ը Հնդկաստանի Հանրապետություն (Նյու Դելի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Հնդկաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 22

Երևան