Գլխավոր տեղեկություն
Номер
N 127-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2016-14.04.2016)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.02.24/14(1194) Հոդ.127
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
16.02.2016
Дата вступления в силу
25.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2016 թվականի N 127-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Կառավարական տուն N 2 հասցեում գտնվող նոր մասնաշենքի սպասարկման ծախսերի վճարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 121,067.8 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 11 հավելվածի NN 11.3 և 12 աղյուսակներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


 2016 թ. փետրվարի 16

Երևան

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 11-ի N 127-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.3 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը 
 (ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

առաջին եռամսյակ

առաջին կիսամյակ

ինն ամիս

տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները
1. Քաղաքականության միջոցառումներ

Ծրագրային դասիչը

Անվանումը
Սպասարկման ծառայություններ
Նկարագրությունը
ՀՀ կառավարական N N 1, 2 և 3 շենքերի, Ավտոպարկի և Սարյան 22 շենքի 14-15 հարկերի սպասարկում

1131

ԱԾ01

   

Քանակական

ՀՀ կառավարական շենքերի և այլ գույքի սպասարկում, սպասարկող տարածքը (քառ.մետր)

0

0

0

0

0.0

0.0

0.0

0.0

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

x

x

x

x

121,067.8

121,067.8

121,067.8

121,067.8

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1131 Սպասարկման ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը
ՀՀ կառավարական շենքերի և շինությունների աշխատանքային պայմանների բարելավում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
«Սպասարկում» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 11-ի N 127-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Բաժին 2.

 

Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը

 

ՀՀ կառավարության աշխատակազմ

 

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով) ՀՀ 2016թ. պետական բյուջե

ծրագիրը

միջոցառումը

(բաժինը/խումբը/դասը)

(հազ. դրամ)

1131

 

Ծրագիր

 
     

Սպասարկման ծառայություններ

121,067.8

Ծրագրի նկարագրությունը

ՀՀ կառավարության աշխատակազմին անհրաժեշտ սպասարկման ծառայությունների տրամադրում

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ կառավարական շենքերի և շինությունների աշխատանքային պայմանների բարելավում

   

Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ

 

ԱԾ01

 

Սպասարկման ծառայություններ

121,067.8

Մատուցվող ծառայության նկարագրությունը

ՀՀ կառավարական N N 1, 2 և 3 շենքերի, Ավտոպարկի և Սարյան 22 շենքի 14-15 հարկերի սպասարկում

Ծառայություն մատուցողի անվանումը

«Սպասարկում» ՊՈԱԿ

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
31.03.2016, N 340-Ն 14.04.2016, N 127-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան