ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2016 թվականի N 105-Ն
ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 9-ի N 168 որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջև 2013 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 6/2013 վարկային պայմանագրով տրամադրված վարկի հիմնական գումարի և հաշվարկված տոկոսագումարի, ինչպես նաև 2016 թվականի հունվարի 1-ին վճարման ենթակա գումարների մարումն իրականացվելու է՝ սկսած 2016 թվականի մարտի 1-ից՝ ամսական հավասարաչափ մարումներով, վեց ամսվա ընթացքում.
2) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի միջև 2013 թվականի հոկտեմբերի 25-ին կնքված N 6/2013 վարկային պայմանագրով նախատեսված վճարման ժամկետների կետանցի համար 2016 թվականի հունվարի 1-ից մինչև սույն որոշման ընդունման օրը հաշվարկված տույժերով ձևավորված պարտավորությունները դադարեցվում են` պարտքը ներելու միջոցով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. փետրվարի 15 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան