Գլխավոր տեղեկություն
Номер
N 384-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (28.04.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.04.27/34(1214) Հոդ.359
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
15.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.04.2016
Дата вступления в силу
28.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2016 թվականի N 384-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 1-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության, այդ թվում՝ փրկարարական ծառայության հաստիքների թիվը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2318-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 277-Ն որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. ապրիլի 20
Երևան