Գլխավոր տեղեկություն
Номер
N 319-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (06.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
27.04.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
27.04.2015
Дата вступления в силу
28.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2015 թվականի N 319-Ա

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 119-րդ կետին համապատասխան`

Հավանություն տալ շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի ներդրումից բխող միջոցառումների ցանկին` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

ապրիլի 27-ի N 319-Ա

որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Միջոցառման կատարման համար պատասխանատու մարմնի անվանումը

Միջոցառման իրականացման ժամկետը

Միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

1

2

3

4

5

1.

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի վերաբերյալ հանրային իրազեկում

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թվականի ապրիլի
1-ին տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

2.

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների վերաբերյալ տվյալների արդիականացման դեպքում գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թվականի ապրիլի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

3.

«Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական գրանցամատյանից տեղեկատվություն, քաղվածքներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թվականի ապրիլի
2-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

4.

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի ստեղծման վերաբերյալ մրցույթի հայտարարում

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թվականի մայիսի
1-ին տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

5.

Մրցույթին մասնակցած և հաղթող ճանաչված կազմակերպության հետ պայմանագրի կնքում

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թվականի հունիսի 2-րդ տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

6.

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման միասնական էլեկտրոնային համակարգի հիմնում

հաղթող կազմակերպություն

2015 թվականի սեպտեմբերի 2-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե

7.

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի փորձարկում

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

8.

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի ընդունում

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թվականի սեպտեմբերի 3-րդ տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

9.

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի մասնագետների վերապատրաստում

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թվականի սեպտեմբերի
2-րդ տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

10.

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի շահագործում

ՀՀ արդարադատության նախարարություն

2015 թվականի հոկտեմբերի
1-ին տասնօրյակ

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

11.

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգի սպասարկում

«ԷԿԵՆԳ» ՓԲԸ

2017 թվական՝
շարունակական

օրենքով չարգելված այլ աղբյուրներ

(հավելվածը փոփ. 05.02.16 N 52-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.02.2016, N 52-Ա 06.02.2016, N 319-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան