Գլխավոր տեղեկություն
Номер
N 103-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (12.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
04.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
11.02.2016
Дата вступления в силу
12.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 փետրվարի 2016 թվականի N 103-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ և 605-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Էջմիածնի քաղաքային համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 18-ի N 90 որոշմամբ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղու N 12 հասցեում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող՝ 5.5601 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) նվիրատվությունը Հայաստանի Հանրապետությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, նվիրատվության մասին պայմանագրի կնքումը և գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը:

 3. Սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո գույքը նվիրաբերել «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը (այսուհետ՝ ֆեդերացիա) (գտնվելու վայրը՝ քաղ. Երևան, Խանջյան 27)՝ ֆուտբոլի ակադեմիայի շենք և ենթակառուցվածքներ կառուցելու նպատակով:ուղղ.  

 4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ֆեդերացիայի հետ համատեղ ապահովել սույն որոշման 3-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության մասին պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ՝

 1) ֆեդերացիան պարտավորվում է նվիրաբերության մասին պայմանագրի կնքման օրվանից սկսած՝ հինգ տարվա ընթացքում ֆուտբոլի ակադեմիայի շենքի և ենթակառուցվածքների կառուցման նպատակով իրականացնել 300.0 մլն դրամի չափով ներդրում.ուղղ.

 2) նախատեսված ներդրման ծավալները հինգ տարվա ընթացքում խախտելու դեպքում նվիրաբերությունը վերացվում է, և կատարված ներդրումները ենթակա չեն վերադարձման.

 3) նվիրաբերության մասին պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են ֆեդերացիայի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. փետրվարի 11

Երևան