Գլխավոր տեղեկություն
Номер
N 896-Ն
Տիպ
Որոշում
Тип
Պաշտոնական Ինկորպորացիա (24.03.2016-02.06.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2014.09.10/48(1061) Հոդ.801
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
28.08.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
03.09.2014
Дата вступления в силу
11.09.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 օգոստոսի 2014 թվականի N 896-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 872-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասին և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի օգոստոսի 22-ի «Հարկային և մաքսային ծառայության մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 872-Ն որոշումը:

2. Սահմանել հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամների թեկնածուների առաջարկման կարգը՝ համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 3

Երևան 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

օգոստոսի 28-ի N 896-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասով և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարկային և մաքսային մարմինների ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) անդամների թեկնածուների առաջարկման հետ կապված հարաբերությունները:

2. Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահը (այսուհետ՝ կոմիտեի նախագահ)՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների կողմից առաջարկված թեկնածուներից:

(2-րդ կետը փոփ. 10.03.16 N 229-Ն)

3. Հանձնաժողովի կազմը բաղկացած է 9 անդամից, այդ թվում՝ նախագահից և 8 անդամներից: Հանձնաժողովն ունի քարտուղար, որը նշանակվում է կոմիտեի նախագահի կողմից: Քարտուղարը չի հանդիսանում հանձնաժողովի անդամ:

(3-րդ կետը փոփ. 10.03.16 N 229-Ն)

4. Հանձնաժողովի նախագահը պետք է լինի հարկային կամ մաքսային ծառայող: Հանձնաժողովի նախագահ չի կարող լինել հանձնաժողովի անդամից ցածր պաշտոն զբաղեցնող ծառայողը։

5. Սույն կարգի համաձայն կոմիտեի՝ ներքին աուդիտի, իրավաբանական, մաքսային հսկողության, իրավախախտումների հայտնաբերման և վարչական վարույթների իրականացման, քննչական, օպերատիվ հետախուզության և ներքին անվտանգության, ստուգումների կազմակերպման և դիտարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև հարկային տեսչությունների և մաքսատների (մաքսակետերի) աշխատանքները համակարգող կոմիտեի նախագահի տեղակալները կոմիտեի նախագահին ներկայացնում են թեկնածու (թեկնածուներ) հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով: Թեկնածուն պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝

1) ներկայացման պահին պետք է ունենա հարկային կամ մաքսային ծառայության առնվազն 2 տարվա անընդմեջ աշխատանքային ստաժ կամ պետական ծառայության մյուս բնագավառներում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ.

2) ներկայացման պահին պետք է զբաղեցնի հարկային կամ մաքսային ծառայության բարձրագույն կամ գլխավոր պաշտոն.

3) ներկայացմանը նախորդող 1 տարվա ընթացքում չպետք է ենթարկված լինի կարգապահական պատասխանատվության:

(5-րդ կետը փոփ. 10.03.16 N 229-Ն)

6. Սույն կարգի 5-րդ կետում նշված առաջարկություններին կցվում են թեկնածուի ծառայողական բնութագիրը, թեկնածուի մասին հարկային և մաքսային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի եզրակացությունը, որը պետք է ներառի թեկնածուի կողմից հարկային, մաքսային և հարակից օրենսդրության, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայության մարմինների կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթների իմացության գնահատականը:

7. Կոմիտեի նախագահը հանձնաժողովի նախագահ և անդամ նշանակում և ազատում է իր կողմից սահմանված կարգով:

(7-րդ կետը խմբ. 10.03.16 N 229-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 10.03.16 N 229-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան