Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 264-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.02.01/3(546) Հոդ.20
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.12.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
21.12.2015
Дата вступления в силу
11.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016024

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 դեկտեմբերի 2015 թ.

թիվ 264-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով հստակեցնել վարկային կազմակերպությունների կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների լրացման կարգը,

հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» և «իա» կետերով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ` Կանոնակարգ 15) կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.

1) Կանոնակարգ 15-ի 16-րդ կետում.

ա. 1-ին ենթակետում «իրականացված բոլոր գործառնությունները» բառերը փոխարինել «ֆինանսական բոլոր փոխհարաբերությունները» բառերով,

բ. 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր՝ 2.1 ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1 Հաշվետվության մեջ լրացվող արտարժույթով արտահայտված բոլոր գումարները (բացառությամբ՝ I աղյուսակի «Կապիտալի արժեթղթեր» բաժնի «Պասիվ» մասում լրացվող տվյալների) վերածվում են դրամի` հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ համապատասխան արժույթի գործող հաշվարկային փոխարժեքով կամ հաշվարկային փոխարժեքի միջոցով հաշվարկված քրոս-կուրսով:»,

գ. 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել,

դ. 6-րդ ենթակետում «(մայր գումարների)» բառերից հետո լրացնել «և դրանց հետ կապված ստացվելիք անվանական տոկոսների հաշվեկշռային» բառերը,

ե. 8-րդ ենթակետում «Տվյալները լրացվում են աճողական կարգով` տարեսկզբից մինչև հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսները» բառերից հետո լրացնել «` անկախ այն բանից, թե պարտքային գործիքը, վարկը կամ ավանդը գործում է, թե` ոչ հաշվետու եռամսյակի վերջին օրվա դրությամբ» բառերը,

զ. 10-րդ ենթակետից հանել «` թողնելով նախորդ ժամանակաշրջանի համապատասխան տողերը դատարկ» բառերը,

է. 19-րդ ենթակետում.

է1. «ածանցյալ գործիքների» բառերից հետո լրացնել «զուտ» բառը,

է2. «նվազումը» բառը փոխարինել «բացասական մնացորդն» բառերով,

է3. «աճը» բառը փոխարինել «դրական մնացորդը» բառերով,

ը. 20-րդ ենթակետի առաջին նախադասությունից հանել «տվյալներ» բառը,

թ. 22-րդ ենթակետը վերջից լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում` լրացվում են պահանջների և պարտավորությունների միայն ժամկետանց մասը:»,

ժ. 26-րդ ենթակետում ««Պասիվ» մասի վերաբերյալ» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև «Ավանդներ/փոխառություններ» բաժնում արտացոլված փոխառությունների վերաբերյալ» բառերը,

ժա. 27-րդ ենթակետում «գրանցման երկիրը» բառերը փոխարինել «գրանցման երկրի Ստանդարտների միջազգային կազմակերպության կոդը (ISՕ կոդը)» բառերով,

ժբ. 28-րդ ենթակետի ե. ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ե. Տ-ն ներառում է ֆիզիկական անձանց և տնային տնտեսությունները:»,

ժգ. 28-րդ ենթակետի ե. ենթակետից հետո լրացնել նոր՝ զ. ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«զ. Եթե Ֆ-ն, Մ-ն, Պ-ն, Ի-ն կամ Տ-ն տվյալ վարկային կազմակերպության համար հանդիսանում է ուղղակի ներդրող կամ նույն խմբի մեջ մտնող սուբյեկտ (ուղղակի ներդրողի և նույն խմբի մեջ մտնող սուբյեկտների մանրամասն սահմանումները Հավելված 18.1-ում), ապա համապատասխան տառերը գրվում են շտրիխներով (Ֆ՛, Մ՛, Պ՛, Ի՛ կամ Տ՛):»,

ժդ. 29-րդ ենթակետում «օվերդրաֆտ» բառից հետո լրացնել «, փոխառություն» բառը,

ժե. 38-րդ ենթակետը վերջից լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Ընդ որում` տոկոսագումարներն արտացոլվում են համախառն հիմքով՝ առանց շահութահարկի զտման:»,

ժզ. 41-րդ ենթակետը վերջից լրացնել նոր նախադասությամբ` հետևյալ բովանդակությամբ.

«Բոլոր բաժինները լրացվում են համապատասխան ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ անվանական գումարների (մայր գումարների) և դրանց հետ կապված ստացվելիք անվանական տոկոսների հաշվեկշռային մնացորդների հիման վրա:»,

ժէ. 45-րդ ենթակետից հանել «(չի վերաբերվում հաշվեգրված տոկոսներին, որոնք ներառվում են յուրաքանչյուր գործիքի հետ մեկտեղ)» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. դեկտեմբերի 21
Երևան