Գլխավոր տեղեկություն
Номер
N 45-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.01.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.01.2016
Дата вступления в силу
30.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 հունվարի 2016 թվականի N 45-Ա

 

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀՈՂԱՄԱՍ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63.1-ին հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Թույլատրել Արաբական Միացյալ Էմիրություններին օրենքով սահմանված կարգով, սեփականության իրավունքով Հայաստանի Հանրապետությունում ձեռք բերել Նիկոլայ Վիգենի Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան, Արաբկիր, Ազատության պողոտայի 1/16 հասցեում գտնվող՝ 0,184066 հեկտար հողամասը (վկայական N 25012016-01-0089)՝ դեսպանի կեցավայրի տեղակայման համար:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. հունվարի 29

Երևան