Գլխավոր տեղեկություն
Номер
N 321-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (22.04.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
21.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
21.04.2016
Дата вступления в силу
22.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2016 թվականի N 321-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և անցկացման նպատակով ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 21

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2016 թ.

ապրիլի 21-ի N 321-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն   Կ Ա Զ Մ

 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Արտեմ Ասատրյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (հանձնաժողովի նախագահ)

   

Արա Նազարյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

   

Պավել Սաֆարյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   

Վահան Պողոսյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Դավիթ Կարապետյան

- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

   

Արթուր Պողոսյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

   

Գևորգ Վարդանյան

- Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

   

Երեմ Ավագյան

- Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2016 թ.

ապրիլի 21-ի N 321-Ա

որոշման

 

ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Միջոցառման
անցկացման ժամկետը

Միջոցառման պատասխանատուն

Ֆինանսավորման աղբյուրը

1

2

3

4

5

1.

« Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնելը

2016 թ.
ապրիլ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Ֆինանսավորում չի պահանջվում։

2.

Սուրբ Երրորդություն եկեղեցում ՉԱԷԿ-ի վթարի վերացման աշխատանքների հետևանքով մահացած անձանց հոգեհանգստի արարողություն

2016 թ.
 ապրիլի 26

Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպություն(համաձայնությամբ)

Ֆինանսավորում չի պահանջվում։

3.

Հարգանքի տուրք` ՉԱԷԿ-ի և այլ միջուկային աղետներից ու վթարներից տուժածների և զո-հերի հիշատակի հուշաքարի մոտ, ծաղկեպսակների տեղադրում

2016 թ.
ապրիլի 26

Հայաստանի «Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպություն
(համաձայնությամբ), Միջգերատեսչական հանձնաժողով

Սոցիալական պաշտպանության ոլորտի գծով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի հաշվին:

4.

Հանդիսավոր նիստ` նվիրված ՉԱԷԿԻ-ի վթարի 30-րդ տարելիցին և պարգևատրման արարողություն (մեդալների, հուշամեդալների, պատվոգրերի և շնորհակալագրերի հանձնում)

2016 թ.
ապրիլի 26

Հայաստանի«Չեռնոբիլ ասոցիացիա» հասարակական կազմակերպություն(համաձայնությամբ), Միջգերատեսչական հանձնաժողով

Սոցիալական պաշտպանության ոլորտի գծով ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների ընդհանուր ծավալի հաշվին:

5.

Պետության կողմից երաշխավորված անվճար արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ոլորտը կարգավորող օրենսդրության համաձայն` ՉԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքների 100 մասնակցի (ըստ բժշկական ցուցումի) ուղեգրման կազմակերպում` առողջարանային և վերականգնողական բուժման նպատակով

2016 թ. ընթացքում

ՀՀ առողջապահության նախարարություն

ՀՀ առողջապահության նախարարությանը
ՀՀ 2016 թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին։

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան