ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հունվարի 2016 թվականի N 11-Ա
ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանին 2016 թվականի հունվարի 19-21-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ ԵՄ-Արևելյան գործընկերության «Մշակույթ և ստեղծարարություն» ծրագրի ղեկավար կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ներսես Տեր-Վարդանյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ներսես Տեր-Վարդանյանի՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. հունվարի 19 Երևան |