Գլխավոր տեղեկություն
Номер
N 976-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (25.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
18.09.2014
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
18.09.2014
Дата вступления в силу
19.09.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 սեպտեմբերի 2014 թվականի N 976-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԻՆՏԵՐԱԼԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 200 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄԸ ԳԵՐԱԶԱՆՑՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՄԻՆՉԵՎ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Ինտերալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2014 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 200 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել մինչև 2017 թվականի սեպտեմբերի 10-ը:

(1-ին կետը փոփ. 24.12.15 N 1542-Ա)

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «Ինտերալկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. սեպտեմբերի 18

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

սեպտեմբերի 18-ի N 976-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԻՆՏԵՐԱԼԿՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1.

87012010
8716

Քարշակ
RENAULT PREMUM 440 DXI
Բեռնատար ավտոմեքենայի կիսակցորդ` բաց հարթակով, օգտագործված. BROSHUIS E2190 27

հատ

6

Հոլանդիա

10,000,000

2.

87012010

Քարշակ RENAULT MAGNUM. 480 DXI

հատ

1

Հոլանդիա

11,200,000

3.

8716

Օգտագործված կիսակցորդ ցիստեռն` սպիրտի տեղափոխման համար. MAGYAR SR3MER VF9SR3MERD0049029

հատ

6

Հոլանդիա

16,000,000

4.

87164000

Բեռնատար ա/մեք. բաց հարթակ կիսակցորդ, օգտ., 1991 թ. BROSHUIS E2190 27

հատ

1

Հոլանդիա/Ֆրանսիա

9,236,000

4.1.

84351000

Խաղողի մամլիչ սարքավորում DIEMME AR 100NSA 2003 թ. 100 HL, օգտ.

հատ

1

Իտալիա/Ֆրանսիա

27,300,000

4.2.

84138200

Խաղողի մամլիչի հեղուկի պոմպ՝ խաղողի նախնական ընդունման սնուցիչ տարայով, օգտ.

հատ

1

Ֆրանսիա/Ֆրանսիա

5,550,000

5.

87163100

Խաղողի ճզմիչ

հատ

1

Ֆրանսիա

4,000,000

6.

85021180

Գեներատոր՝ էլդիզելային ASAHIIGEN ASH G4 50

հատ

1

Ֆրանսիա/Ֆրանսիա

6,820,000

7.

8419

Թորման սարք CHALVIGNIAC. 100 HL 400 000-450 000€

հատ

1

Ֆրանսիա

240,000,000

Ընդամենը

330,106,000

(հավելվածը լրաց., փոփ. 30.10.14 N 1162-Ա, խմբ., լրաց., փոփ. 15.01.15 N 6-Ա)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան