Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 275-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.02.01/3(546) Հոդ.26
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.12.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.12.2015
Дата вступления в силу
11.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016019

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 դեկտեմբերի 2015 թ.

թիվ 275-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 311-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ճշգրտել վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող ակտիվների ռիսկի կշիռները եւ բարձր իրացվելի ակտիվների հաշվարկում ընդգրկվող տարրերը,

հիմք ընդունելով «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հոկտեմբերի 2-ի ««Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ը հաստատելու մասին» թիվ 311-Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական գործունեության հիմնական տնտեսական նորմատիվների չափը, ձևավորման և հաշվարկման կարգը, վերաապահովագրողներին չարգելված համարելու չափանիշները» կանոնակարգ 3/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կանոնակարգի 25-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:»,

2) Կանոնակարգի 30-րդ կետի Աղյուսակի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից «Ա», «Բ» և «Գ» խմբի վարկանիշ ստացած կազմակերպությունների արժեթղթեր՝ ընթացիկ (շուկայական) արժեքով» բառերը փոխարինել «ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների արժեթղթեր` ընթացիկ (շուկայական) արժեքով, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:» բառերով,

3) Կանոնակարգի 35-րդ կետում «38.2-րդ կետի» բառերը փոխարինել «38.3-րդ կետի» բառերով,

4) Կանոնակարգի Հավելված 2-ի Աղյուսակ 1-ում.

ա. 10.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «

10.1

Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր

0

10

»,

 

բ. 19-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

գ. լրացնել նոր 37-ից 40-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

 

 «

37.

Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից բարձր վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

0%

0%

38.

Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

0%

10%

39.

Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից մեկ վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

20%

30%

40.

Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից երկու վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

50%

75%

»,

 

5) Կանոնակարգի Հավելված 2-ը լրացնել նոր 5.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«5.1. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են ստանալ Աղյուսակի 1-ի 37-ից 40-րդ կետերով սահմանված ռիսկի կշիռներին համապատասխան ռիսկի կշիռներ՝ նաև Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ և (կամ) Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղական վարկանիշերի առկայության դեպքում:»,

6) Կանոնակարգի Հավելված 2-ի 7-րդ կետում «(այդ թվում՝ Կենտրոնական բանկից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների)» բառերը հանել,

7) Կանոնակարգի Հավելված 2-ի 8-րդ կետում.

ա. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) ոչ ստանդարտ կամ կասկածելի դասակարգված ակտիվները, միջին ռիսկային և բարձր ռիսկային դասակարգված արժեթղթերը կամ դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով,»,

բ. 3-րդ ենթակետում «17-ից 21-րդ» բառերից հետո լրացնել «, 37-ից 40-րդ» բառերը,

8) Կանոնակարգի Հավելված 2-ի 18-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,

9) Կանոնակարգի Հավելված 2-ի 25-րդ կետում «, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների» բառերը հանել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2016 թվականի հուլիսի 1-ին: Ընդ որում, մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը կնքված պայմանագրերի և թողարկված արժեթղթերի նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ ռիսկի կշիռները` մինչև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ առևտրային կազմակերպությունների վարկանիշերի դադարեցումը, կամ սույն որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված տեղական վարկանիշերի տրամադրման համակարգի ներդրմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում:

Պահանջներ Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած կազմակերպությունների նկատմամբ

«Ա»-ից «Բ -» 20
«Գ+»- ից «Գ -» 50
«Դ+»- ից «Դ -» 100
«Ե+»- ից «Զ» 150

«Ա+»-ից «Բ -» 30
«Գ+»-ից «Գ -» 75
«Դ+»-ից «Դ -» 150
«Ե+»-ից «Զ» 225

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. դեկտեմբերի 18
Երևան