ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 մարտի 2016 թվականի N 303-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշմամբ հաստատված «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) I բաժնի 2-րդ պարբերության՝
ա. 1-ին կետում «18-30» թվերը փոխարինել «18-35» թվերով,
բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«երիտասարդ ընտանիք՝ ընտանիք, որտեղ ամուսինները երիտասարդ են, և վերջիններիս տարիքների գումարը չի գերազանցում 65-ը, կամ երեխա ունեցող երիտասարդ միայնակ ծնող.».
2) IV բաժնի`
ա. 3-րդ պարբերությունում «16.000.000» թիվը փոխարինել «25.000.000» թվով,
բ. 4-րդ պարբերության 2-րդ կետում «16» թիվը փոխարինել «25» թվով, իսկ «հինգերորդ պարբերության» բառերը՝ «չորրորդ պարբերության» բառերով,
գ. 4-րդ պարբերության 3-րդ կետը «Հայաստանի Հանրապետության մարզերում» բառերից հետո լրացնել «և Երևանում» բառերով,
դ. 4-րդ պարբերության 3-րդ կետի «ա» ենթակետում «11200000» թիվը փոխարինել «17.500.000» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|