Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 299-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (11.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.02.01/3(546) Հոդ.30
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
29.12.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
30.12.2015
Дата вступления в силу
11.02.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

25 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016027

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

29 դեկտեմբերի 2015 թ.

թիվ 299-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ճշգրտել վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող ակտիվների ռիսկի կշիռները,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածը, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժթ» կետը, 36-րդ հոդվածի 1-ին մասը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 9-ի ««Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ը հաստատելու մասին» թիվ 39-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում (այսուհետ` Կանոնակարգ 2) կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Կանոնակարգ 2-ի հավելված 3-ի 6.14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

6.14. Թղթակցային հաշիվներ (այդ թվում` անկանխիկ ոսկով) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում և օտարերկրյա բանկերի` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերում, մինչև երեք ամիս պայմանագրային ժամկետայնությամբ պահանջներ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող մասնաճյուղերի նկատմամբ, դրանց գծով հաշվարկված տոկոսներ

20

30

»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. դեկտեմբերի 30
Երևան