Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 102-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.01.22/2(545).1 Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата принятия
29.12.2015
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.12.2015
Дата вступления в силу
30.12.2015

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 դեկտեմբերի 2015 թ.
ք. Երևան

թիվ 102-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՆԱՏՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, 4-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ «ՆԱՏՆԵՏ» ՍՊ ընկերության 2015 թվականի դեկտեմբերի 15-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

Բավարարել «ՆԱՏՆԵՏ» ՍՊ ընկերության դիմումը և ուժը կորցրած ճանաչել հեռուստահաղորդումների կաբելային հեռարձակման թիվ 142 լիցենզիան:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՆԱՏՆԵՏ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան