Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 88-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (05.11.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.11.30/79(1168).1 Հատուկ բաժին
Принят
Հեռուստառադիոհանձնաժողով
Дата принятия
04.11.2015
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата подписания
04.11.2015
Дата вступления в силу
05.11.2015

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

4 նոյեմբերի 2015 թ.
ք. Երևան

թիվ 88-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԴԻԼԱՐՄ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերության 2015 թվականի հոկտեմբերի 8-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

Բավարարել «ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերության դիմումը և տրամադրել Լոռու մարզի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ԴԻԼԱՐՄ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան