«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 հունվարի 2016 թ.
Պետական գրանցման թիվ 05016017
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
15 դեկտեմբերի 2015 թ. |
թիվ 267-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի ԹԻՎ 116-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի կողմից ավանդատուին ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին հանձնվող ծանուցման օրինակելի ձևը համապատասխանեցնել օրենսդրական փոփոխություններին,
հիմք ընդունելով «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 15-ի «Ավանդատուներին ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին հանձնվող ծանուցման օրինակելի ձևը հաստատելու մասին» թիվ 116-Ն որոշմամբ հաստատված «Ավանդների հատուցման երաշխավորման պայմանների և կարգի մասին» ծանուցման ամբողջ տեքստում «4 միլիոն» բառերը փոխարինել «10 միլիոն» բառերով, իսկ «2 միլիոն» բառերը փոխարինել «5 միլիոն» բառերով` համապատասխան հոլովաձևերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ա. Ջավադյան
2015 թ. դեկտեմբերի 17
Երևան