Գլխավոր տեղեկություն
Номер
N 320-Ա
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (21.04.2016-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
20.04.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
20.04.2016
Дата вступления в силу
21.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 ապրիլի 2016 թվականի N 320-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-Ի N 295-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի ապրիլի 18-ի «Բանակցային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 295-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

 1) 1-ին կետում «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից առաջարկվող 14.6 մլն եվրո վարկի» բառերը փոխարինել «վարկային համաձայնագրի, դրամաշնորհային համաձայնագրի և ծրագրի համաձայնագրի նախագծերի» բառերով.

2) 2-րդ կետում «նախագծով սահմանված վարկավորման դրույթներն ու պայմանները» բառերը փոխարինել «դրամաշնորհային համաձայնագրի և ծրագրի համաձայնագրի նախագծերը» բառերով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 20

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան