Գլխավոր տեղեկություն
Номер
N 1528-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.25/90(1179) Հոդ.1183
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2015
Дата вступления в силу
26.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1528-Ն

 

2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԱՌԱՆՁԻՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԺԱՆԴԱԿ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը`

1) 2015 թվականի համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն», «Շենգավիթ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունների պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2016 թվականի դեկտեմբերի 25-ը` պայմանագրերում կատարելով համապատասխան փոփոխություններ.

2) Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ ծրագրով նախատեսված միջոցների 50 մլն դրամ մնացորդը կանխավճարի սկզբունքով փոխանցել 2015 թվականի համար պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման պայմանագրեր կնքած «Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն», «Շենգավիթ» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություններին` 2016 թվականի ընթացքում սահմանամերձ գյուղական համայնքների 35 անպտղություն ունեցող ամուսնական զույգերին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատել`

1) 2016 թվականի ընթացքում սահմանամերձ գյուղական համայնքների 35 անպտղություն ունեցող ամուսնական զույգերի ընտրության չափանիշները` նախապատվությունը տալով սահմանապահ գյուղական համայնքներին.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված չափանիշերի կիրառմամբ ընտրված ամուսնական զույգերի անհատական ցանկը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի առաջարկությամբ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ միջոցառումների իրականացումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 24

Երևան