Գլխավոր տեղեկություն
Номер
N 1513-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2015-06.09.2016)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2015
Дата вступления в силу
25.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1513-Ա

 

ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՐՄՕՅԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2016 թվականի հունվարի 5-ից մինչև 2017 թվականի հունվարի 5-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը գործում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել «ԱՐՄՕՅԼ» փակ բաժնետիրական ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:

3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1513-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԱՐՄՕՅԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

NN ը/կ

ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը

Անվանումը

Չափի միավորը

Քանակը

Ծագման/արտահանման երկիրը

Արժեքը (դրամ)

1

2

3

4

5

6

7

1.

7208

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի

տոննա

202.1

Իրան/Իրան

46000000

2.

7215

Ավտոմատային պողպատից, առանց հետագա մշակման՝ բացի սառը դեֆորմացման կամ սառը վիճակում մշակման

տոննա

133.3

Իրան/Իրան

26000000

3.

7216

Անկյունակներ, ձևավոր և հատակ պրոֆիլներ՝երկաթից կամ չլեգիրված պողպատից

տոննա

18.6

Իրան/Իրան

6300000

4.

7307

Կցամասեր՝ խողովակների կամ փողակների համար սև մետաղներից

հատ

1950

Իրան/Իրան

3000000

5.

7213

Շիկագլոցված ձողեր՝ ազատ փաթաթվածքի փաթույթներով, երկաթից կամ չլեգիրված պողպատից

տոննա

2

Իրան/Իրան

100000

6.

7208

Երկաթից կամ չլեգիրված պողպատից հարթ գլանվածք՝ 600 մմ կամ ավելի լայնությամբ, շիկագլոցված, չերեսապատված, առանց գալվանական կամ այլ ծածկույթի

տոննա

2.0

Իրան/Իրան

100000

7.

7306

Այլ խողովակներ, փողակներ և սնամեջ տրամատներ (օրինակ` բաց կարով կամ զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած)՝ սև մետաղների – խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար

տոննա

4.4

Իրան/Իրան

1700000

8.

7305

Այլ խողովակներ և փողակներ (օրինակ` զոդովի, գամած կամ նույնանման եղանակով միացրած) կլոր հատմամբ, որոնց արտաքին տրամագիծը 406,4 մմ–ից ավելի է, սև մետաղներից – խողովակներ՝ նավթամուղների և գազամուղների համար

տոննա

32

Իրան/Իրան

18000000

9.

8311

Մետաղներ, ձողեր, խողովակներ, թիթեղաշերտեր, էլեկտրոդներ և նույնանման արտադրատեսակներ ոչ թանկարժեք մետաղներից կամ մետաղների կարբիդներից

տոննա

0,54

Իրան/Իրան

1000000

 Ընդամենը

102.200.000

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան