Գլխավոր տեղեկություն
Номер
N 1249-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (23.12.2015-11.05.2016)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
22.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
22.12.2015
Дата вступления в силу
23.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.05.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 22 դեկտեմբերի 2015 թվականի N 1249-Ա

 

«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1067-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 920-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1067-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 22

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

դեկտեմբերի 22-ի N 1249-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Գ. Սահակյան

 - ՀՀ Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)

Է. Շարմազանով

- ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Վ. Գաբրիելյան

- ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար

Հ. Պողոսյան

 - ՀՀ մշակույթի նախարար

Ռ. Մուրադյան

 - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Գ.Դումանյան

 - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ

Դ. Սարգսյան

- «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի ֆինանսական տնօրեն (համաձայնությամբ)

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Աշոտյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարար

Մ. Մկրտչյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Կարապետյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ

Ն. Ղուկասյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյան

 - Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ (համաձայնությամբ)

Գ. Սողոմոնյան

 - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կրթության վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Բախշյան

 - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 Լ. Ասատրյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մանկավարժության տեսության և պատմության ամբիոնի վարիչ

   

Լ. Արաբաջյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնի պրոֆեսոր

   

Հ. Խաչատրյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի դեկան

   

Ս. Գևորգյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի պրոֆեսոր

   

Ա. Դոլուխանյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հայ հին և միջնադարյան գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ

   

Բ. Նահապետյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և տարրական ուսուցման ամբիոնի վարիչ

   

Հ. Հակոբյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

 Ա. Գևորգյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

 Է. Մանուկյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Լ. Անդրեասյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

 Ս. Մարտիրոսյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Զ. Խաչատրյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

 Գ. Քոլոյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի սկզբնական կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Է. Ավետիսյան

 - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի օտար լեզուների 2-րդ կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
10.05.2016, N 387-Ա 11.05.2016, N 1249-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան