Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 101-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.01.22/2(545).1 Հատուկ բաժին
Принят
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով
Дата принятия
29.12.2015
Подписан
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ
Дата подписания
29.12.2015
Дата вступления в силу
01.01.2016

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

29 դեկտեմբերի 2015 թ.
ք. Երևան

թիվ 101-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՏԵՂԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 16-րդ մասի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածների դրույթներով և հիմք ընդունելով լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ «ԹԵՎ», «ԼՈՌՈՒ ՄԻԳ», «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ», «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3», «ՔԱՄՈՒՏ», «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ», «ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ», «ԱՆՆԱ ԵՎ ԿԱՐԵՆ», «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ», «ՍԻՐԱԿ», «ԱՐՏԳԱՐ» ՍՊ ընկերությունների և «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-ի (այսուհետ` Ընկերություններ) հայտերը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

Բավարարել Ընկերությունների հայտերը և հեռուստահաղորդումների հեռարձակման թիվ 47 «ԹԵՎ» ՍՊ ընկերության, թիվ 58 «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ ընկերության, թիվ 49 «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության, թիվ 79 «ԱՆԿՅՈՒՆ ԳՈՒՄԱՐԱԾ 3» ՍՊ ընկերության, թիվ 81 «ՔԱՄՈՒՏ» ՍՊ ընկերության, թիվ 83 «ԼՈՌԻ ԹԻ-ՎԻ» ՍՊ ընկերության, թիվ 85 «ԻՋԵՎԱՆ ՍՏՈՒԴԻԱ» ՍՊ ընկերության, թիվ 97 «ԱՆՆԱ ԵՎ ԿԱՐԵՆ» ՍՊ ընկերության, թիվ 98 «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊ ընկերության, թիվ 89 «ՍԻՐԱԿ» ՍՊ ընկերության, թիվ 48 «ԱՐՏԳԱՐ» ՍՊ ընկերության, թիվ 43 «ԷՋՄԻԱԾԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԱԿ-ի լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգել մինչև յուրաքանչյուր լիցենզիայով սահմանված սփռման տարածքը ներառող մարզում հեռարձակման նոր մրցույթի անցկացումը և մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ

Գ. Բունիաթյան