Գլխավոր տեղեկություն
Номер
N 1547-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
24.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2015
Дата вступления в силу
25.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1547-Ա

 

«ԸՆԴԵՐՔԱԲԱՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի» 63-րդ հոդվածը, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածը, «Պետական գույքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածը և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության ենթակայության՝ 148 645,3 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ակտիվներ ունեցող «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն, պետական գրանցման համարը՝ 273.130.05348) առանձնացման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով նոր ընկերություններ՝ «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերություն (16 225, 383 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ակտիվներով), «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերություն (9 816, 384 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ակտիվներով) և «Ընդերքաբանի Արեգի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերություն (21 139, 711 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով ակտիվներով)` համաձայն հավելվածի:

2. «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության, «Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության և «Ընդերքաբանի Արեգի տեղամաս» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում՝

1) հաստատել ընկերության բաժանիչ հաշվեկշիռը, առանձնացման կարգը և պայմանները, ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերությունների բաժնետոմսերի.

2) հաստատել ընկերության կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը, նոր ստեղծվող ընկերությունների կանոնադրությունները.

3) ապահովել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընկերությունների պետական գրանցումը:

4. Սահմանել, որ վերակազմակերպման արդյունքում ընկերությունների պետական գրանցման հետ կապված ծախսերը պետք է իրականացվեն «Ընդերքաբան» բաց բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ընկերությունների պետական գրանցումն իրականացնելուց հետո ընկերությունների բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման՝ «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 24-ի N 1547-Ա որոշման

 

Ց ա ն կ

 

Առանձնացման ձԵՎով վերակազմակերպման արդյունքում ստեղծվող նոր ընկերությունների

Հիմնադրվող նոր ընկերությունների անվանումները

Անշարժ գույքի գտնվելու վայրը և սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականի համարը

Շենք-շինությունների մակերեսը
(քառ. մետր)

Հողատարածքի մակերեսը (հա)

Հաշվեկշռային արժեքները(դրամ)

«Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամաս» ՓԲԸ

ՀՀ Կոտայքի մարզ, քաղ. Հրազդան, Աղբյուրակ թաղամաս, վկայական՝ 2193874, տրված` 18.10.2006 թ.

5 192,77

2,0

16 225 383

«Ընդերքաբանի Արեգի տեղամաս» ՓԲԸ

ՀՀ Տավուշի մարզ, «Գյունեի Փարա» տեղամաս, վկայական՝ 0259798, տրված` 23.11.2000 թ.

1 565,2

3,009

21 139 711

«Ընդերքաբանի Մեղրաձորի տեղամաս» ՓԲԸ

ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր, 3-րդ փողոց 566, վկայական՝ 2641195, տրված` 01.02.2010 թ.

3 176,37

1,881

9 816 384

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան