Գլխավոր տեղեկություն
Номер
ՆՀ-191-Ն
Տիպ
Հրամանագիր
Тип
Ինկորպորացիա (25.12.2003-մինչ օրս)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2003.12.24/62(297) Հոդ.1234
Принят
ՀՀ Նախագահ
Дата принятия
13.12.2003
Подписан
ՀՀ Նախագահ
Дата подписания
13.12.2003
Дата вступления в силу
25.12.2003

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.

1. Վավերացնել 2003 թվականի հունիսի 27-ին Թբիլիսիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի գործադիր իշխանության միջև տեղեկատվության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2003 թ. դեկտեմբերի 13
Երևան
ՆՀ-191-Ն