Գլխավոր տեղեկություն
Номер
N 1556-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (08.01.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.29/90(1179).1 Հոդ.1186.9
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2015
Дата вступления в силу
08.01.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի N 1556-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 968-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 5-ի «Հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով օրվա ընթացքում իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի մասին տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու պարտադիր ժամկետները սահմանելու մասին» N 968-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «ենթակետում» բառը փոխարինել «ենթակետի «դ» պարբերությունում» բառերով.

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«գ. 2016 թվականի մայիսի 1-ից՝ 2014 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ կամ 2015 թվականի արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 115.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար,».

3) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «դ» պարբերությամբ.

«դ. 2017 թվականի հունվարի 1-ից՝ սույն կետի 2-րդ ենթակետում չնշված 2013 թվականի կամ 2014 թվականի կամ 2015 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 29

Երևան