Գլխավոր տեղեկություն
Номер
N 1554-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.29/90(1179).1 Հոդ.1186.8
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
29.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
29.12.2015
Дата вступления в силу
30.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 դեկտեմբերի 2015 թվականի N 1554-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պաշտոնական գործուղումների համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին 2015 թվականին հատկացնել 50,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Գործուղումների և շրջագայությունների ծախսեր» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման մեջ կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 29

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 29-ի N 1554-Ն որոշման

 

Աղյուսակ N 1

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.2 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ լրացումները

Չափորոշիչներ

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

տարի

տարի

ՄԱՍ Բ : Կառավարչական հիմնարկի անմիջական գործնեության կառավարման արդյունքները

1.Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները

Ծրագրային դասիչը

Մատուցվող ծառայության անվանումը

ոչ ֆինանսական ցուցանիշներ

ֆինանսական ցուցանիշներ

Օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ

1024

ԱԾ01

Նկարագրությունը

Իրավական ակտերի նախագծերի մասնագիտական փորձաքննություն, արտաքին կապերի կառավարում, տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում

Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ)

X

50000.0

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

1024 Օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ

Վերջնական արդյունքի նկարագրությունը

Օրենսդրական դաշտի ձևավորում և կատարելագործում

Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ

Աղյուսակ N 2

ՀՀ Ազգային ժողով

 

Բաժին 2.

Ծրագրային դասիչը

Գործառական դասիչը (բաժինը/խումբը/դասը)

Ծրագիրը/քաղաքականության միջոցառումը

Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)

ծրագիրը

միջոցառումը

գումարը (հազ. դրամ)

1024

   

ԾՐԱԳԻՐ

 
     

Օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ

50,000.0

     

Ծրագրի նկարագրությունը

     

Իրավական ակտերի նախագծերի մասնագիտական փորձաքննություն, արտաքին կապերի կառավարում, տեղեկատվության խորհրդատվության տրամադրում

     

Վերջնական արդյունքի նկարագրությունը

     

Օրենսդրական դաշտի ձևավորում և կատարելագործում

     

Քաղաքականության միջոցառումներ. ծառայություններ

 
 

ԱԾ 01

 

Օրենսդրական, վերլուծական և ներկայացուցչական ծառայություններ

50,000.0

     

Մատուցվող ծառայության նկարագրությունը

     

Իրավական ակտերի նախագծերի մասնագիտական փորձաքննություն, արտաքին կապերի կառավարում, տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում

     

Ծառայություն մատուցողի անվանումը

     

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան