Գլխավոր տեղեկություն
Номер
N 1263-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2015-01.02.2017)
Статус
Չի գործում
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ վարչապետ
Дата принятия
24.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.12.2015
Дата вступления в силу
25.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.02.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 դեկտեմբերի 2015 թվականի N 1263-Ա

 

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1052-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 1-ին և 8-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 1-ի «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 940-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1052-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

դեկտեմբերի 24-ի N 1263-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԳՅՈՒՄՐՈՒ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Գ. Ղազարյան

- ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար

Ս. Ավետիսյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Սահակյան

- ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (համաձայնությամբ)

Ա. Նազարյան

- ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Ա. Ենգոյան

- ՀՀ կառավարության աշխատակազմի ՀՀ Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ

Ֆ. Ցոլակյան

- ՀՀ Շիրակի մարզպետ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Մ. Մկրտչյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ա. Բախշյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն (համաձայնությամբ)

Վ. Բավեյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Մ. Մովսիսյան

- «Ֆոտոն վարժարանի» տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Ս. Մինասյան

- ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Մկոյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության և սոց. աշխատանքի ամբիոնի դոկտոր, պրոֆեսոր

Ն. Հարությունյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բարձրագույն մաթեմատիկայի և մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու

Կ. Սահակյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի դեղագործական քիմիայի և քիմիայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, տեխնիկական գիտությունների թեկնածու

Մ. Խաչատրյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Օ. Աբգարյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի անգլերեն լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս

Ա. Խաչատրյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզդաստիարակության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Ա. Կարապետյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Մ. Շահնազարյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Մ. Համբարյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Մ. Գյուլբեկյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական և տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Ա. Գենջոյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և նախնական զինվորական պատրաստականության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Ս. Հարությունյան

- Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բնագիտաաշխարհագրական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան