ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 հոկտեմբերի 2014 թվականի N 1116-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ N 5 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման և հատկացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքից բնակարան ստանալու համար սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի դրույթների համաձայն դիմումների ներկայացման վերջնաժամկետ՝ 2014 թվականի դեկտեմբերի 1-ի ժամը 18:00-ն ներառյալ: Ընդ որում, սահմանված վերջնաժամկետից հետո դիմումներ չեն ընդունվում:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքից բնակարան ստանալու հավակնող անձանց իրազեկումը՝ Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքից սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն բնակարանների տրամադրման պայմանների և սույն որոշման 2-րդ կետով սահմանված` դիմումների ներկայացման վերջնաժամկետի մասին` տեղեկատվությունը փակցնելով բնակչության համար առավել տեսանելի վայրերում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի և համապատասխան համայնքների վարչական շենքերում:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքը և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի համաձայն Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքից բնակարան ստացող ընտանիքներին հատկացնելու նպատակով:
5. (կետն ուժը կորցրել է 10.12.15 N 1501-Ն)
6. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 4-րդ կետում նշված գործընթացի ավարտից հետո եռամսյա ժամկետում ապահովել Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքից սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 2-րդ կետով նախատեսված հիմքերով բնակարան ստացած անձանց (ընտանիքների) հետ համապատասխան պայմանագրերի կնքումը՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի կողմից հաստատված ցուցակի:
7. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքի բնակարանների վիճակահանության բաշխման արդյունքներով չբաշխված բնակարանների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ դրանց տնօրինման վերաբերյալ:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Գևորգյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 9-ի N 1116-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ N 5 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին վերակառուցված N 5 բազմաբնակարան շենքի (այսուհետ` Ծաղկահովիտ համայնքի N 5 շենք) բնակարաններից բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց (ընտանիքների) խմբերը և առաջնահերթության չափանիշները, ինչպես նաև կարգավորվում են այդ բնակարանների բաշխման և հատկացման հետ կապված հարաբերությունները:
2. Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքի բնակարաններից բնակարան ստանալու իրավունք ունեն աղետի գոտու բնակավայրերում բնակվող և պետական աջակցությամբ իրականացված ծրագրերի շրջանակներում բնակարանային պայմանների բարելավման իրավունքից չօգտված, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի հետևանքով՝
1) Ծաղկահովիտ համայնքում բնակարան (բնակելի տուն) կորցրած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշմամբ սահմանված վերջնաժամկետում՝ 2008 թվականի նոյեմբերի 1-ի դրությամբ, Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված ցուցակում՝
ա. հաշվառված և աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շահառու ճանաչված անձինք (ընտանիքները),
բ. չհաշվառված և սույն կարգի չափանիշներին համապատասխանող անձինք (ընտանիքները).
2) Արագածի նախկին տարածաշրջանի գյուղական բնակավայրերում բնակարան (բնակելի տուն) կորցրած՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշմամբ հաստատված վերջնաժամկետում` 2008 թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ, համապատասխան համայնքների ղեկավարների կողմից հաստատված ցուցակներում՝
ա. հաշվառված և ծրագրի շահառու ճանաչված անձինք (ընտանիքները),
բ. չհաշվառված և սույն կարգի չափանիշներին համապատասխանող անձինք (ընտանիքները):
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց (ընտանիքների) հասանելիք բնակարանի չափը (սենյակների թվով) որոշվում է`
1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում նշվածների համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 16-րդ կետով սահմանված նորմաների համաձայն.
2) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում նշվածների համար՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 20-րդ կետով սահմանված նորմաների համաձայն.
3) սույն կարգի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերի «բ» պարբերություններում նշվածների համար՝
ա. միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին՝ 1-սենյականոց բնակարան,
բ. ինը տարեկանից մեծ տարիք ունեցող, տարբեր սեռի երկու անձից (բացի ամուսիններից) և երեք անձից բաղկացած ընտանիքին` 2-սենյականոց բնակարան,
գ. չորս-հինգ անձից բաղկացած ընտանիքին՝ 3-սենյականոց բնակարան,
դ. վեց և ավելի անձանցից բաղկացած ընտանիքին՝ 4-սենյականոց բնակարան:
4. Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքի բնակարանների հատկացման առաջնահերթությունը որոշվում է ըստ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հիմքերի հերթականության՝ սույն կարգի 27-րդ, 28-րդ և 29-րդ կետերին համապատասխան կազմված ցուցակների համաձայն:
5. Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքի բնակարանները հատկացվում են բնակարանն ստանալուց հետո զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանն ազատելու (տնակները՝ նաև քանդելու), իսկ քանդման ենթակա 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի տունը՝ պարտադիր քանդման պայմանով:
6. Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքի բնակարանները բաշխվում են վիճակահանությամբ` ըստ սենյակների թվի` նույնատիպ բնակարաններ ստանալու հավակնող անձանց միջև: Ընդ որում, հաշմանդամ անդամ ունեցող ընտանիքները կարող են մասնակցել 1-ին հարկի բնակարանների վիճակահանությանը:
7. Վիճակահանության արդյունքներով բնակարանները հատկացվում են սեփականության իրավունքով:
II. ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ N 5 ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
8. Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքի բնակարանների բաշխման և հատկացման աշխատանքները կազմակերպում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը` Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) միջոցով:
9. Հանձնաժողովի գործառույթներն են՝
1) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի միջոցով Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքի բնակարանների բաշխման և հատկացման գործընթացն սկսելու ժամկետի և բնակարանների տրամադրման պայմանների մասին իրազեկման ապահովումը.
2) սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց փաստաթղթային փաթեթների և բնակարանի հատկացման պայմանների համապատասխանության որոշումը.
3) բնակարան ստանալու հավակնող անձանց կարգավիճակի, մշտական բնակության և նրանց սեփականության իրավունքով պատկանող բնակարանի (բնակելի տան) առկայության մասին տեղեկատվությունը ճշտելու նպատակով համապատասխան հարցումների իրականացումը.
4) հատկացվող բնակարանի չափի (ըստ սենյակների թվի) որոշումը.
5) բնակարան ստացող անձանց (ընտանիքների) ցուցակի հաստատման մասին Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը.
6) հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների մասին քաղաքացիներին իրազեկելը.
7) վիճակահանությամբ բնակարանների բաշխման գործընթացի կազմակերպումը` վիճակահանության նախապատրաստում, բնակարան ստացող անձանց (ընտանիքների) վիճակահանության օրվա, ժամի և վայրի մասին իրազեկումը, վիճակահանության անցկացումը.
8) սույն կարգից բխող այլ անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
10. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության: Նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:
11. Հանձնաժողովի նիստերի որոշումները ձևակերպվում են արձանագրությամբ:
12. Հանձնաժողովի կողմից, ներկայացված դիմումների և կից փաստաթղթերի քննարկման արդյունքներով, բնակարան ստանալու իրավունք ունեցողների ցուցակում չընդգրկելու վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել սույն կարգի 26-րդ կետում նախատեսված հիմքերով:
13. Հանձնաժողովի նիստերում հարցերի քննարկման արդյունքում լրացուցիչ նյութեր կամ տեղեկատվություն ստանալու պահանջի առաջացման դեպքում հարցերի քննարկումը հետաձգվում է մինչև ամբողջական փաստաթղթային փաթեթները ներկայացնելը:
14. Հանձնաժողովի նիստերում Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքից բնակարան ստացողների ցուցակում չընդգրկվելու վերաբերյալ հարցերի առաջացման դեպքում քաղաքացիները «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատշաճ ծանուցմամբ հրավիրվում են այն նիստին, որտեղ քննարկվում են նրանց` բնակարան ստացողների ցուցակում չընդգրկելու վերաբերյալ հարցերը: Ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը: Ընդունված որոշման մասին 10-օրյա ժամկետում քաղաքացիներին հայտնվում է գրավոր:
15. Հանձնաժողովի անդամը, որը համաձայն չէ նիստում ընդունված որոշմանը, ստորագրում է արձանագրությունը` նշելով իր հատուկ կարծիքը: Կարծիքը ծավալուն լինելու դեպքում այն ներկայացվում է առանձին, որի մասին նշվում է արձանագրության մեջ:
16. Հանձնաժողովի գործունեության տեխնիկական և կազմակերպչական աշխատանքները կազմակերպվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի միջոցով:
III. ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ N 5 ՇԵՆՔԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
17. Սույն կարգի 2-րդ կետում նշված՝ Ծաղկահովիտ համայնքի N 5 շենքից բնակարան ստանալու ցանկություն հայտնած անձինք (ընտանիքները) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին են ներկայացնում ընտանիքի չափահաս անդամների կողմից ստորագրված դիմում` համաձայն սույն կարգի N 1 ձևի:
18. Դիմումին կից ներկայացվում են`
1) ընտանիքի յուրաքանչյուր անդամի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և լուսապատճենը.
2) ամուսնության (ամուսնալուծության դեպքում` ամուսնալուծության) վկայականի բնօրինակը և լուսապատճենը.
3) փաստացի բնակության վայրի մասին տեղեկանք, որում նշվում են փաստացի բնակության վայրի սեփականատիրոջ և այդ վայրում հաշվառված անձանց մասին տվյալներ (եթե ընտանիքի չափահաս անդամները փաստացի բնակվում են տարբեր վայրերում, ապա նմանօրինակ տեղեկանք պետք է ներկայացվի նաև նրանց համար).
4) երկրաշարժի հետևանքով բազմաբնակարան շենքում բնակարան կորցրած ընտանիքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 432 որոշման 1-ին կետով հաստատված կարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետով, իսկ անհատական բնակարանային ֆոնդում բնակելի տուն կորցրած ընտանիքները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի N 1337-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 6-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված փաստաթղթերը.
5) դիմումատուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:
19. Ներկայացված դիմումների հաշվառումը վարում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան աշխատողը, ով համեմատում է ներկայացված փաստաթղթերը դիմումում նշված փաստաթղթերի ցանկի, ինչպես նաև բնօրինակների հետ, լուսապատճենների վրա կատարում է գրառում «իսկականի հետ ճիշտ է» ու ստորագրում, դիմումի վրա նշում ստացման ամսաթիվը, ստորագրում և ընդունում` սույն կարգի 18-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով ներկայացրած փաստաթղթերի բնօրինակները վերադարձնելով դիմողին: Ընդունված դիմումները հաշվառվում են դիմումների հաշվառման մատյանում` համաձայն սույն կարգի N 2 ձևի: Դիմումների հաշվառման մատյանի էջերը համարակալվում են, կարվում և կնքվում` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի կողմից:
20. Եթե դիմումի հետ ներկայացվում են սույն կարգի 18-րդ կետում նշված անհրաժեշտ ոչ բոլոր փաստաթղթերը, ապա Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի համապատասխան աշխատողը դիմողին տրամադրում է պակասող փաստաթղթերի ցանկը և դրանք եռօրյա ժամկետում ներկայացնելու անհրաժեշտության մասին համապատասխան ծանուցում: Այդ դեպքում դիմումի հաշվառման օր է համարվում պակասող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու օրը:
21. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետն իր կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովի միջոցով ստուգում է դիմումում ներկայացված` բնակարանային պայմանների մասին տեղեկատվությունը: Ստուգման արդյունքներով կազմվում է ակտ` համաձայն սույն կարգի N 3 ձևի:
22. Քաղաքացիների դիմումների, կից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև բնակարանային պայմանների ստուգման մասին ակտերի հետ միասին յուրաքանչյուր ընտանիքի համար կազմվում է հաշվառման գործ: Հաշվառման գործի համարը համընկնում է դիմումների հաշվառման մատյանում գրանցված դիմումի հերթական համարին:
23. Սույն կարգի 22-րդ կետում նշված հաշվառման գործերը և դրանց հիման վրա կազմված և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի կողմից հաստատված` Ծաղկահովիտ համայնքի N 5 բազմաբնակարան շենքից բնակարան ստանալու ցանկություն հայտնած անձանց (ընտանիքների) ցուցակը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը ներկայացնում է հանձնաժողովի քննարկմանը` սույն որոշման 2-րդ կետով սահմանված վերջնաժամկետից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվանից հետո:
24. Հանձնաժողովը սույն կարգի 23-րդ կետի համաձայն հաշվառման գործերը և ցուցակն ստանալուց հետո ցուցակում ընդգրկված անձանց և նրանց ընտանիքների անդամների մասին տեղեկատվությունը ճշտելու համար 3 աշխատանքային օրվա ընթացքում հարցում է կատարում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կտրվածքով բնակարանի (բնակելի տան) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, ինչպես նաև 2005 թվականի հունվարի 1-ից հետո անշարժ գույքի օտարման մասին տվյալներ ստանալու նպատակով.
2) բնակչության պետական ռեգիստր` հաշվառման մասին տվյալներ ստանալու նպատակով:
25. Հանձնաժողովը սույն կարգի 24-րդ կետում նշված տվյալներն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է Ծաղկահովիտ համայնքի N 5 բազմաբնակարան շենքից բնակարան ստանալու ցանկություն հայտնած անձանց (ընտանիքների) ներկայացված փաստաթղթային փաթեթների քննարկում և քննարկման արդյունքներով ընդունում է որոշում` անձին (ընտանիքին) Ծաղկահովիտ համայնքի N 5 բազմաբնակարան շենքից բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկելու կամ չընդգրկելու վերաբերյալ:
26. Հանձնաժողովի կողմից, ներկայացված փաթեթների քննարկման արդյունքներով, Ծաղկահովիտ համայնքի N 5 բազմաբնակարան շենքից բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակում չեն ընդգրկվում այն անձինք (ընտանիքներ), ովքեր`
1) ունեն սեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն) կամ, եթե ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով բնակարանի (բնակելի տան) նրան պատկանող բաժնեմասը համարժեք է 9 և ավելի քառ. մետր.
2) պետական աջակցության ծրագրերի շրջանակներում օգտվել են բնակարանային պայմանների բարելավման իրավունքից.
3) 2005 թվականի հունվարի 1-ից հետո օտարել են բնակարան (բնակելի տուն).
4) չեն ներկայացրել սույն կարգի 18-րդ կետի համաձայն անհրաժեշտ փաստաթղթեր.
5) ներկայացրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:
27. Ծաղկահովիտ համայնքի N 5 բազմաբնակարան շենքից բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակում ընդգրկվում են հանձնաժողովի կողմից, սույն կարգի 2-րդ կետում նշված հիմքերի հերթականության համաձայն կազմված ցուցակների յուրաքանչյուր ենթակետում նշված հիմքով բնակարան ստանալու հավակնող ընտանիքների փաստաթղթային փաթեթների քննարկման արդյունքներով, բնակարան ստանալու շահառու ճանաչված անձինք:
28. Սույն կարգի 27-րդ կետի համաձայն կազմված ցուցակները բաժանվում են ըստ սույն կարգի 2-րդ կետով նախատեսված հիմքերի, ընդ որում՝
1) սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված հիմքով հաշվառված՝ բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց համար կազմվում է երկու առանձին՝ NN 1 և 2 ցուցակ՝ համապատասխանաբար նույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված հիմքերով.
2) սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված հիմքով հաշվառված՝ բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց համար կազմվում է երկու առանձին՝ NN 3 և 4 ցուցակ՝ համապատասխանաբար նույն ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված հիմքերով:
29. Սույն կարգի 28-րդ կետի համաձայն ձևավորված 4 ցուցակները հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հաստատմանը:
30. Սույն կարգի 27-րդ կետով նախատեսված ցուցակները Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատվելուց հետո հանձնաժողովը 3 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպում է Ծաղկահովիտ համայնքի N 5 բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման և վիճակահանության գործընթացը՝ հետևյալ սկզբունքով՝
1) վիճակահանության հրապարակայնությունն ապահովելու նպատակով այն իրականացվում է բաշխվող բնակարաններն ստանալու հավակնող անձանց (ընտանիքների) ներկայությամբ.
2) 1-ին հերթին բնակարանները բաշխվում են N 1 ցուցակում ընդգրկված անձանց (սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերության շահառուներին).
3) սույն կարգի 30-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով բաշխելուց հետո մնացած բնակարանները հանձնաժողովն առաջարկում է N 2 ցուցակում ընդգրկված անձանց (սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության շահառուներին).
4) սույն կարգի 30-րդ կետի 3-րդ ենթակետի հիմքով բաշխելուց հետո մնացած բնակարանները հանձնաժողովն առաջարկում է N 3 ցուցակում ընդգրկված անձանց (սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության շահառուներին).
5) սույն կարգի 30-րդ կետի 4-րդ ենթակետի հիմքով բաշխվելուց հետո մնացած բնակարաններն առաջարկվում են N 4 ցուցակում ընդգրկված անձանց (սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության շահառուներին):
31. Վիճակահանությունն անցկացվում է հետևյալ կարգով՝
1) սպիտակ թերթիկների վրա նշվում են վիճակահանությամբ բաշխվող բնակարանների համարները, սենյակների թիվը, թերթիկը ծալվում է երկու անգամ, կարվում է կարիչով և դրվում է թափանցիկ թմբուկի մեջ.
2) թմբուկը պտտեցվում է մասնակիցներից որևէ մեկի կողմից և բնակարան ստանալու հավակնող ընտանիքներն ըստ իրենց ազգանվան և անվան այբբենական հերթականության մոտենում են թմբուկին և դրանից հանում մեկական թերթիկ.
3) բնակարան ստանալու հավակնող ընտանիքների թիվն առկա չբաշխված բնակարանների թիվը գերազանցելու դեպքում վիճակահանության յուրաքանչյուր փուլից առաջ թմբուկի մեջ ավելացվում են սույն կետի 1-ին ենթակետում նշված թերթիկի չափով և տեսքով, շահառուների և բնակարանների թվի տարբերության քանակով թերթիկներ՝ «Շնորհակալություն վիճակահանությանը մասնակցելու համար» նշումով.
4) վիճակահանության արդյունքներով բնակարան ստացած են ճանաչվում այն անձինք (ընտանիքները), ովքեր թմբուկից հանել են սույն կետի 1-ին կետում նշված թերթիկները:
32. Հանձնաժողովը, սույն կարգի 30-րդ և 31-րդ կետերի համաձայն վիճակահանության արդյունքներով, բնակարան ստացած անձանց (ընտանիքների) ցուցակը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի հաստատմանը:
33. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը սույն կարգի 32-րդ կետի համաձայն հաստատված ցուցակը եռօրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն՝ սույն որոշման 6-րդ կետով նախատեսված գործընթացը կազմակերպելու նպատակով:
34. Վիճակահանության արդյունքներով բնակարան չստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի` Ծաղկահովիտ համայնքի N 5 բազմաբնակարան շենքից բնակարան ստանալու իրավունք ունեցող անձանց ցուցակը հաստատելու մասին հրամանը՝ բնակարան չստացած ընտանիքների մասով, ճանաչվում է ուժը կորցրած:
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |
|
Ձև N 1 Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ _________________________________________-ին Դիմող ____________________________________________-ից
__________________________________________________________
|
Դ Ի Մ ՈՒ Մ
Խնդրում եմ Ձեզ ինձ և իմ ընտանիքի անդամներին՝
1. ____________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ազգակցական կապը)
2. ____________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ազգակցական կապը)
3. ____________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ազգակցական կապը)
4. ____________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ազգակցական կապը)
5. ____________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, ազգակցական կապը)
Ծաղկահովիտ համայնքում պետական միջոցների հաշվին կառուցված N 5 բազմաբնակարան շենքից հատկացնել բնակարան:
Ես և ընտանիքիս մյուս անդամները չենք օգտվել բնակարանային պայմանների բարելավման համար իրականացված պետական և մարդասիրական օգնության ծրագրերի շրջանակներում բնակարան ձեռք բերելու իրավունքից:
Մենք՝ ներքոստորագրյալներս (ընտանիքի չափահաս անդամները), հավաստում ենք, որ սույն դիմումով և դիմումին կից ներկայացված բոլոր տվյալները համապատասխանում են իրականությանը`
1. _______________________________________________________ ____________
2. ______________________________________________________ _____________
3. ______________________________________________________ _____________
4. ______________________________________________________ _____________
5. ______________________________________________________ _____________
6. ______________________________________________________ _____________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
Դիմումին կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերը՝ .... էջ:
«_______» _____________________ 201 թ.
Դիմումն ընդունեց՝ ——————————————————————————————————
(անունը, հայրանունը, ազգանունը) |
(ստորագրությունը) |
%------------------------------------------------------------------------------------------------------------------------
Ներկայացվել է դիմում _____________________________-ի կողմից
Ստացվել է _______________________________________կողմից
«____» _____________ 201 թ.
|
Ձև N 2 |
Հ Ա Շ Վ Ա Ռ Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎԱԾ N 5 ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ԱՆՁԱՆՑ
NN |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրային տվյալները |
Ընտանիքի անդամների |
Փաստացի բնակության |
Դիմումի ներկայացման ամսաթիվը |
Այլ տեղեկու-թյուններ |
ՀՀ Արագածոտնի մարզպետ ______________________________________________
(անունը, ազգանունը, ստորագրությունը) |
|
Կ.Տ.
Ձև N 3
Ա Կ Տ
ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏՈՒԳՄԱՆ
«_______» _____________________ 201 թ.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի........................ որոշմամբ ստեղծված հանձնաժողովը կազմով`
1)____________________________________________________________________
2)___________________________________________________________________
3)___________________________________________________________________
___________ համայնքի բնակիչ` __________________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը) |
բնակարանային պայմանների ստուգման արդյունքներով արձանագրեց`
1) բնակության վայրը ____________________________________________________
2) զբաղեցրած կացարանի նկարագրությունը`
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
(նշվում են` շինության տեսակը, ընդհանուր մակերեսը, զբաղեցման հիմքերը, շինության սեփականատերը և այդ հասցեում
հաշվառված անձանց թվի, դիմողի և շինության սեփականատիրոջ հետ ազգակցական կապի մասին տվյալներ)
3) ընտանիքի կազմը`
Ազգանունը, անունը, հայրանունը, |
Ծննդյան թիվը |
Անձնագրային |
Կացարանում |
2. Ստուգման արդյունքներով ընտանիքի մասին լրացուցիչ տեղեկություններ`
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
3. Հանձնաժողովի անդամներ`
_________________________ _______________
__________________________ _______________
__________________________ _______________
(անունը, հայրանունը, ազգանունը) (ստորագրությունը)