Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 64
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (-01.01.2022)
Статус
Չի գործում
Первоисточник
Միասնական կայք 2022.06.27-2022.07.10 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
09.06.2015
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
09.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

  

ԿՈԼԵԳԻԱ

   

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

9 հունիսի 2015 թվականի

թիվ 64

քաղ. Մոսկվա

 

Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ անօդաչու թռչող ապարատների համար նախատեսված ապրանքների առանձին տեսակների նկատմամբ փոփոխություններ կատարելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի և Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի մեջ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ստորաենթադիրքեր՝ 1-ին հավելվածի համաձայն.

բ) Եվրասիական տնտեսական միության Արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ընդգրկել ստորաենթադիրքեր՝ 2-րդ հավելվածի համաձայն.

գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ 3-րդ հավելվածի համաձայն.

դ) Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններին ավելացնել 50Դ ծանոթագրություն՝ հետևյալ բովանդակությամբ՝

«50Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ 2015 թվականի հունիսի 9-ի թիվ 64 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից` մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:».

ե) 2015 թվականի սեպտեմբերի 1-ից՝

սահմանել Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ 4-րդ հավելվածի համաձայն.

Եվրասիական տնտեսական միության Միասնական մաքսային սակագնի ծանոթագրություններին ավելացնել 35Դ ծանոթագրություն՝ հետևյալ բովանդակությամբ՝

«35Դ)  Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է 01.09.2015 թ-ից մինչև31.12.2016 թ-ը ներառյալ:».

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Վ. Խրիստենկո

Հավելվածներ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: