Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 21-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.01.2016-01.01.2018)
Статус
Չի գործում
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.16/84(1173).1 Հոդ.336
Принят
Վիճակագրության պետական խորհուրդ
Дата принятия
09.11.2015
Подписан
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Дата подписания
09.11.2015
Дата вступления в силу
01.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2018

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 60315463

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

9 նոյեմբերի 2015 թ.

թիվ 21-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2012 թվականի փետրվարի 20-ի ««Առևտրի շրջանառության մասին» Ձև թիվ 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010 թվականի հոկտեմբերի 4-ի թիվ 32-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված 1
ՀՀ վիճակագրության
պետական
խորհրդի
2015 թ. նոյեմբերի 9-ի
թիվ 21-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_19430

ՁԵՎ 1-առևտուր

(ամսական)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
20  թ.__________
(ամիս)

 

Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000 թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)

Հաշվետվության ներկայացման ժամկետը`

մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը

Ներկայացնում է ___________________________________________________________________

(անվանումը)

Գտնվելու վայրը ______________________________________________________ I___I___I___I___I

  (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)

Մարզը__________________________________________________________________ I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Համայնքը / Վարչական շրջանը __________________________________________ I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________________________________________


__________________________________________________________ I____I____I____I____I____I

(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)


Պետական ռեգիստրի գրանցման համարը


I___I___I___I___I___I___I___I___I___I___I___I


Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը


I___I___I___I___I___I___I___I___I


Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)


I___I___I___I___I___I___I___I___I

Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

 

 

հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), 

առանց ավելացված արժեքի և այլ անուղղակի հարկերի

 

Ցուցանիշ

Տողի համարը

Հաշվետու ամիս

Ապրանքային մնացորդը

Աշխատավարձի հաշվարկման
համար կիրառվող աշխատողների
միջին ամսական թվաքանակը (մարդ)

Ա

Բ

1

2

3

Առևտրի շրջանառությունը,
ընդամենը (115, 120, 125 տողերի գումարը)

110

     

այդ թվում`
Մանրածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից, ընդամենը

115

     

 որից` շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր

115.1

     

 դրանից` բենզինի մանրածախ առևտուր

115.1.1

     

դիզելային վառելիքի մանրածախ առևտուր

115.1.2

     

Մեծածախ առևտուր, բացի ավտոմեքենաների
 և մոտոցիկլների առևտրից, ընդամենը

120

     

որից` համակարգիչների, ծայրամասային սարքվածքների և ծրագրային ապահովման մեծածախ առևտուր

120.1

     

էլեկտրոնային և հեռահաղորդակցության
սարքավորանքի և դրանց մասերի
մեծածախ առևտուր

120.2

     

բջջային հեռախոսների մեծածախ առևտուր

120.3

     

էլեկտրոնային չգրառված կրիչների մեծածախ առևտուր

120.4

     

շարժիչային վառելիքի մեծածախ առևտուր

120.5

     

Ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուր և նորոգում, ընդամենը (125.1, 125.2, 125.3, 125.4 տողերի գումարը)

125

     

այդ թվում`
ավտոմեքենաների առևտուր

125.1

     

որից` ավտոմեքենաների մանրածախ առևտուր

125.1.1

     

ավտոմեքենաների մասերի և պարագաների առևտուր

125.2

     

որից` ավտոմեքենաների մասերի և
պարագաների մանրածախ առևտուր

125.2.1

     

ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում

125.3

     

մոտոցիկլների, դրանց մասերի ու պարագաների առևտուր, տեխնիկական սպասարկում և նորոգում

125.4

     

որից` մոտոցիկլների, դրանց մասերի ու
պարագաների մանրածախ առևտուր

125.4.1

     

 

Ղեկավար

___________________________

(Ազգանուն, անուն)

 

___________________________

(Ստորագրություն)

     

 

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)

___________________________

(Ազգանուն, անուն)

 

___________________________

(Ստորագրություն)

     

«_ _ »______ ____20___թ.

 

Հավելված 2
ՀՀ վիճակագրության
պետական
խորհրդի
2015 թ. նոյեմբերի 9-ի
թիվ 21-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը սահմանում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Հաշվետվության մեջ ներառված ցուցանիշների բացակայության դեպքում համապատասխան տողերում պարտադիր պետք է դնել գծիկներ:

5. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

6. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:

7. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:

8. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:

9. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:

10. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում.

1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,

2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,

3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,

4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,

5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:

11. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

 

III ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

12. Տող 110-ը` առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուրը և նորոգումը (ծածկագիր 45) (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի ըստ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 19.09.2013 թ. թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (ՏԳՏԴ):

13. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) մասնագիտացված և ոչ մասնագիտացված խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:

1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

2) Տող 115.1 -ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Այն ներառում է նաև

3) Տող 115.1.1 -ը ներառում է ավտոմեքենաների և մոտոցիկլների համար բենզինի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:

4) Տող 115.1.2 -ը ներառում է ավտոմեքենաների համար դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:

14. Տող 120 -ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից:

1) Ցուցանիշը ներառում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված մեծածախ առևտուրը:

2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:

3) Տող 120.1 -ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:

4) Տող 120.2 -ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:

5) Տող 120.3 -ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:

6) Տող 120.4 -ը ներառում է չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:

7) Տող 120.5-ը ներառում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառքի մազութի, նավթի, գազօլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ առևտուրը:

15. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:

1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը:

2) Տող 125.1.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների և մարդատար մասնագիտացաված ավտոմեքենաների մանրածախ առևտուրը:

3) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:

4) Տող 125.2.1-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

5) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:

6) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:

7) Տող 125.4.1-ը ներառում է մոտոցիկլների, մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:

16. Հաշվետվության 1-ին սյունակում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու ամսում:

17. Հաշվետվության 2-րդ սյունակում լրացվում է հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը), հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:

18. Հաշվետվության 3-րդ` «Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը» սյունակի ցուցանիշը հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և տվյալ ամսվա վերջի դրությամբ աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին թվաքանակների հանրագումարը 2-ի վրա բաժանելով: Աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին ամսական թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.07.2017, թիվ 08-Ն 01.01.2018, թիվ 21-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան