ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
19 մայիսի 2015 թվականի |
թիվ 56 |
քաղ. Մոսկվա |
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ կոռոզիակայուն պողպատից պատրաստված խոհանոցային և ճաշի պարագաների նկատմամբ հակագնագցման տուրք սահմանելու միջոցով հակագնագցման միջոց կիրառելու մասին
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 107-րդ կետին համապատասխան և Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հակագնագցման տուրք ներմուծելու միջոցով կիրառել հակագնագցման միջոց` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող կոռոզիակայուն պողպատից պատրաստված խոհանոցային և ճաշի պարագաների նկատմամբ թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված չափով ևթիվ 2 հավելվածի համաձայն սահմանված ցանկով՝ տվյալ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը սահմանելով 5 տարի։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ ապահովել սույն Որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ ղեկավարվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանմամբ։
3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Վ. Խրիստենկո |
Հրապարակվել է կայքում 08 դեկտեմբերի 2015 թվական: