Գլխավոր տեղեկություն
Номер
N 1491-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (18.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2015
Дата вступления в силу
18.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 17 դեկտեմբերի 2015 թվականի N 1491-Ա

 

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել 10,183,288 դրամի ավիատոմսերի գնման գործարքների ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործարքների վրա չեն տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշման N 1 հավելվածի 74-րդ և 75-րդ կետերով սահմանված պահանջները:

3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել սույն որոշման հավելվածում ներկայացված գնման գործընթացների մասով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով պահանջվող հաշվետվությունները:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետով նախատեսված հաշվետվությունները ստանալուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հաշվառել նշված գնման գործարքները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2015 թվականի

դեկտեմբերի 17-ի N 1491-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԱՎԻԱՏՈՄՍԵՐԻ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ

Պետական կառավարման մարմինը

Գնման առարկան

Գնման առարկայի արժեքը (դրամ)

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

ավիատոմսերի ձեռքբերում

2,384,545

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

ավիատոմսերի ձեռքբերում

605,416

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

ավիատոմսերի ձեռքբերում

351,459

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

ավիատոմսերի ձեռքբերում

229,585

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

ավիատոմսերի ձեռքբերում

128,704

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

ավիատոմսերի ձեռքբերում

674,403

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

ավիատոմսերի ձեռքբերում

1,075,093

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

ավիատոմսերի ձեռքբերում

4,405,109

ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն

ավիատոմսերի ձեռքբերում

328,974

Ընդամենը

10,183,288

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան