ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 փետրվարի 2016 թվականի N 109-Ա
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով՝
1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի նպատակով Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի կողմից առաջարկվող 30 մլն ԱՄՆ-ի դոլար վարկի շուրջ Երևանում բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել էլեկտրաէներգետիկական ոլորտի ֆինանսական առողջացման ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծում, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 26 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. փետրվարի 26-ի N 109-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ
Ե. Զախարյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար (բանակցային խմբի ղեկավար) |
Ի. Իսայան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Շ. Կիրակոսյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ) |
Գ. Բաղրամյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ (համաձայնությամբ) |
Բ. Գյուլումյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ |
Ա. Մելկիկյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ |
Ա. Ալբերտյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի բյուջետային ծախսերի ֆինանսական ծրագրավորման վարչության էներգետիկայի և տնտեսության այլ ոլորտներում բյուջետային ընթացիկ ծախսերի ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ |
Ա. Մանուկյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության բյուջետային վարկերի, ենթավարկերի և երաշխիքների բաժնի պետ |
Ս. Մկրտչյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական պարտքի կառավարման վարչության գլխավոր մասնագետ |
Է. Բաղդասարյան |
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի գլխավոր մասնագետ |
Մ. Վարդանյան |
- «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Հովհաննիսյան |
- «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
12.03.2016, N 140-Ա | 13.03.2016, N 109-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|