Գլխավոր տեղեկություն
Номер
N 1477-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (19.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2015.12.18/85(1174).1 Հոդ.1108.13
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.12.2015
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.12.2015
Дата вступления в силу
19.12.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1477-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆի ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության շրջանակներում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցման և Մաքսային միության հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ 0.38654 հեկտար արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողի նկատմամբ ճանաչել բացառիկ` գերակա հանրային շահ՝ հետևյալ հիմնավորումներով՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված նպատակների իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահին, քանի որ`

ա. երկաթուղային կայարանին հարող տարածքում կայարանի սահմանափակ հողամասը և երկաթուղային փակուղու առկայությունն են հնարավոր դարձնում «Այրում-Ջիլիզա» սահմանային հսկիչ կետի վերակառուցումը (կառուցումը),

բ. կառուցապատման կանոնակարգումը սահմանային անվտանգության և համալիր կառավարման համար ունի համապետական կարևոր նշանակություն.

2) սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի վերակառուցման աշխատանքների արդյունավետ կանոնակարգումը չի կարող իրականացվել առանց նշված սեփականության օբյեկտի օտարման:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման 1-ին կետով սահմանված հողամասի` N 1 հավելված, ձեռքբերողը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության.

2) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունն է.

3) սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի դեկտեմբերի 24-ն է:

3. Սույն որոշման 1-ին կետի համաձայն` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ճոճկանի համայնքում գտնվող` քաղաքացի Գագիկ Շահենի Նազլուխանյանին` համաձայն N 2 հավելվածի, սեփականության իրավունքով պատկանող 0.38654 հեկտար հողը:

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 7-օրյա ժամկետում ապահովել օտարվող սեփականության սեփականատիրոջ՝ սեփականության նկատմամբ պետական գրանցում ստացած գույքային իրավունքներ ունեցող անձի իրազեկումը.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքի նկատմամբ սույն որոշումից բխող գույքային իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում` ձեռքբերողի սեփական միջոցների հաշվին.

3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ձեռքբերողի հետ կնքել պայմանագիր, որով կսահմանվեն սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 2-ամսյա ժամկետում առաջարկել Ճոճկանի համայնքի ղեկավարին համատեղ ճշգրտել գերակա հանրային շահ ճանաչվող հողամասի չափսերը և նպատակային նշանակությունը.

5) սույն որոշման 3-րդ կետի համաձայն` գերակա հանրային շահ ճանաչված տարածքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանցել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը.

6) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-րդ և Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 104-րդ հոդվածներին համապատասխան` սույն որոշման 1-ին կետում նշված՝ օտարման գոտում գտնվող հողամասի սեփականատիրոջը սահմանված կարգով տեղեկացնել նշված հողամասերը պետության կարիքների համար օտարման գոտի հայտարարելու և նրանից հողամասերը հետ վերցնելու մասին ու ապահովել օտարման գոտու և դրա նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցումը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2015 թ. դեկտեմբերի 17
Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1477-Ն որոշման

 

Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ` ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ` ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ Է ՃԱՆԱՉՎԵԼ

 

Ներմուծեք նկարագրությունը_9027

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2015 թվականի
դեկտեմբերի 17-ի N 1477-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՃՈՃԿԱՆի ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ, ՈՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ԲԱՑԱՌԻԿ՝ ԳԵՐԱԿԱ ՀԱՆՐԱՅԻՆ ՇԱՀ

NN
ը/կ

Սեփականատիրոջ
անունը, ազգանունը

Հողամասի
ծածկագիրը

Հողատեսքը

Հողամասի
մակերեսը
(հա)

1.

Գագիկ Նազլուխանյան

06-069-0124-0006

արդյունաբերության,
ընդերքօգտագործման
և այլ արտ. նշ. հողեր

0.38654

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան