Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 227-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.12.2015-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2015.12.15/29(541) Հոդ.330
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
03.11.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
04.11.2015
Дата вступления в силу
25.12.2015

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

30 նոյեմբերի 2015 թ.

Պետական գրանցման թիվ 05015467

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

3 նոյեմբերի 2015 թ.

թիվ 227-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 14-ի ««Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02 հաստատելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մայիսի 24-ի թիվ 240-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի ապրիլի 13-ի թիվ 74-Ն որոշումների մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 269-Ն որոշմամբ հաստատված «Վճարահաշվարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վճարահաշվարկային կազմակերպությունների համար սահմանվող տնտեսական նորմատիվները, դրանց հաշվարկման կարգը» կանոնակարգ 17/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 17/02) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1) Կանոնակարգ 17/02-ում կիրառվող բոլոր «ցպահանջ պարտավորություններ» բառակապակցություններն իրենց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ընթացիկ պարտավորություններ» բառակապակցությունով՝ համապատասխան հոլովաձևերով,

2) Կանոնակարգ 17/02-ի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. Ընթացիկ պարտավորությունների հաշվարկում ընդգրկվում են հաշվեկշռի «Պարտավորություններ» կարգում հաշվառվող ընթացիկ այն միջոցները (ներառյալ` դրանց գծով հաշվեգրված տոկոսները), որոնց վերագրման մոտեցումները նկարագրված են «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ՀՀՄՍ 1-ում, այդ թվում` ժամկետանց պարտավորությունները: Ընդ որում, սույն Կանոնակարգի իմաստով` ժամկետանց են այն պարտավորությունները, որոնք, բացառությամբ դատարանի կամ արբիտրաժային դատարանի վարույթում գտնվողների, չեն կատարվել պարտավորությամբ սահմանված ժամկետում: Դատարանի կամ արբիտրաժային դատարանի վարույթում գտնվող գործերով պարտավորությունները նույնպես համարվում են ընթացիկ:»,

3) Կանոնակարգ 17/02-ի 14.1-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

4) Կանոնակարգ 17/02-ի 15-րդ կետի 2)-րդ ենթակետից հետո լրացնել նոր 2.1) ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1) ժամկետային ավանդները, որոնց համար սահմանված է ավանդատուի կողմից ժամկետից շուտ ցանկացած պահի բանկային ավանդի պայմանագրի լուծման հնարավորություն՝ պայմանով, որ պայմանագիրը վաղաժամկետ լուծելու արդյունքում ավանդատուից տույժ և տուգանք չի գանձվելու, և որոնք չեն կարող գրավադրվել կամ հանդիսանալ որպես երաշխիքային միջոց:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. նոյեմբերի 4
Երևան