Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 274-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀԳՏ 2016.02.01/3(546) Հոդ.25
Принят
Կենտրոնական բանկի խորհուրդ
Дата принятия
15.12.2015
Подписан
Կենտրոնական բանկի նախագահ
Дата подписания
18.12.2015
Дата вступления в силу
01.07.2016

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

19 հունվարի 2016 թ.

Պետական գրանցման թիվ 05016018

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

15 դեկտեմբերի 2015 թ.

թիվ 274-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 թվականի ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 44-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ճշգրտել վարկային ռիսկի հաշվարկում ընդգրկվող ակտիվների ռիսկի կշիռները և շուկայական ռիսկի հաշվարկում ընդգրկվող տարրերը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 71-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 3-րդ մասը, 72-րդ և 73-րդ հոդվածները, 82-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 12-ի ««Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ը հաստատելու մասին» թիվ 44-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ընկերությունների հիմնական տնտեսական նորմատիվները, դրանց սահմանաչափերը, հաշվարկման կարգը, հաշվարկում մասնակցող տարրերի կազմը, սահմանված տնտեսական նորմատիվների խախտումների չափը» կանոնակարգ 4/02-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

1) Կանոնակարգի հավելված 1-ի գլուխ 2-ի աղյուսակ 1-ում.

ա. 7-րդ, 10-րդ և 27-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «

7.

Պահանջներ Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի խումբ կազմող Վերակառուցման և Զարգացման Միջազգային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Ասիական զարգացման բանկի, Աֆրիկյան զարգացման բանկի, Միջամերիկյան զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրոպական ներդրումային հիմնադրամի, Սկանդինավյան ներդրումային բանկի, Կարիբյան զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի, Առևտրի և զարգացման սևծովյան բանկի, ինչպես նաև Եվրոպական զարգացման բանկի խորհրդի նկատմամբ

0

0

  
     
 

10.

Վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր

0

10

 
     
 

27.

Պահանջներ հարկային օրենսդրությամբ սահմանված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գծով վճարման ենթակա գումարներից, հարկային օրենսդրությամբ սահմանված կանխավճարներից ավելի վճարված գումարների գծով

100

-

»,
 

բ. 6-րդ և 17-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

գ. լրացնել 35-38-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.

 

 
 «

35. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից բարձր վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

0%

0%

36. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշին համապատասխան վարկանիշ ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

0%

10%

37. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից մեկ վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

20%

30%

38. Հայաստանի Հանրապետությանը վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից տրված վարկանիշից երկու վարկանիշ ցածր ստացած ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջներ

50%

75%

»,

2) Կանոնակարգի հավելված 1-ը լրացնել 6.1-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«6.1 ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ պահանջները կարող են ստանալ սույն հավելվածի աղյուսակ 1-ի 35-ից 38-րդ կետով սահմանված ռիսկի կշիռներին համապատասխան ռիսկի կշիռներ՝ նաև Ստանդարտ և Փուրզ, Ֆիթչ և (կամ) Մուդիզ վարկանշային կազմակերպությունների կողմից տրամադրված տեղական վարկանիշների առկայության դեպքում:»,

3) Կանոնակարգի Հավելված 1-ի 8-րդ կետից հանել «(այդ թվում` Կենտրոնական բանկից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների) բառերը»,

4) Կանոնակարգի Հավելված 1-ի 9-րդ կետում.

ա. «100 տոկոս» բառերը փոխարինել «համապատասխանաբար 100 կամ 150 տոկոս» բառերով,

բ. 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) դատարանի որոշմամբ սառեցված կամ կալանված ակտիվները կշռվում են այդ ակտիվների համար սահմանված ամենաբարձր ռիսկի կշռով,»,

գ. լրացնել 2.1-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.1) այն դեպքում, երբ սույն հավելվածի Աղյուսակ 1-ի 24-րդ կետին բավարարող պահանջները միաժամանակ բավարարում են նույն աղյուսակի 15-րդ, 16-րդ, 18-րդ, 19-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ կամ 38-րդ կետերին, ապա տվյալ պահանջը ռիսկով կշռված ակտիվների հաշվարկում ընդգրկելու նպատակով պետք է հիմք ընդունել համապատասխանաբար 15-րդից 19-րդ, 35-րդից 38-րդ կետերով սահմանված վարկանիշներին համապատասխան ռիսկի կշիռները.»,

5) Կանոնակարգի Հավելված 1-ի 17-րդ կետի 1-ին ենթակետում «կամ Կենտրոնական բանկի» բառերը հանել,

6) Կանոնակարգի Հավելված 1-ի 23.1-րդ կետի վերջին պարբերության մեջ «վաճառված արժեթղթի արժույթը» բառերը փոխարինել «տրամադրված դրամական միջոցների արժույթը» բառերով,

7) Կանոնակարգի Հավելված 1-ի 24-րդ կետի առաջին ենթակետում «ռիսկի կշռով, եթե» բառերից հետո լրացնել «որպես գրավ հանդես է գալիս տվյալ ներդրումային ընկերությունում պահվող Հայաստանի Հանրապետության դրամը, առաջին խմբի մեջ մտնող արտարժութային միջոցները, ռուբլին, կամ եթե» բառերով,

8) Կանոնակարգի 26-րդ կետի աղյուսակ 3-ում.

ա. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:»,

բ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16. ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:»,

9) Կանոնակարգի Հավելված 1-ի 27-րդ կետում.

ա. 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված պարտատոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:»,

բ. 9-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) ՀՀ ռեզիդենտ ոչ ֆինանսական կազմակերպությունների բաժնետոմսեր, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից:»,

10) Կանոնակարգի Հավելված 1-ի 30-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

11) Կանոնակարգի Հավելված 1-ի 37-րդ կետում «, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների» բառերը հանել,

12) Կանոնակարգի Հավելված 2-ում.

ա. 25-րդ կետի 2-րդ ենթակետում «, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից «Բ-» և ավելի բարձր վարկանիշ ստացած ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքային արժեթղթերը» բառերը փոխարինել «, ինչպես նաև ՀՀ ռեզիդենտ այն ոչ ֆինանսական կազմակերպությունների պարտքային արժեթղթերը, որոնց վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների (Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված վարկանիշից:» բառերով,

բ. 60-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկի, վարկային կազմակերպության կապիտալի գործիք է կամ /ԲԲԲ-/Բաա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող բանկի կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի հավելված 1-ի 29-րդ կետի աղյուսակով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ, կամ ՀՀ ռեզիդենտ ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք է, որի վարկանիշը հավասար կամ բարձր է վարկանշային գործակալությունների («Ստանդարտ և Փուրզ կամ Ֆիթչ կամ Մուդիզ) կողմից Հայաստանի Հանրապետությանը տրված` մեկ վարկանիշ ցածր վարկանիշից, կամ /Ա-/Ա3/ և ավելի բարձր վարկանիշ ունեցող օտարերկրյա ոչ բանկ կազմակերպության կապիտալի գործիք, որը մտնում է սույն կանոնակարգի հավելված 1-ի 29-րդ կետի աղյուսակով սահմանվող որևէ բորսայական ինդեքսի մեջ,»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հուլիսի 1-ին, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված 7-րդ և 27-րդ կետերի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Ընդ որում, մինչև 2016 թվականի հուլիսի 1-ը կնքված պայմանագրերի և թողարկված արժեթղթերի նկատմամբ կիրառվում են հետևյալ ռիսկի կշիռները մինչև ՀՀ կենտրոնական բանկի կողմից տվյալ առևտրային կազմակերպությունների վարկանիշերի դադարեցումը, կամ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված տեղական վարկանիշերի տրամադրման համակարգի ներդրմանը հաջորդող 6 ամիսների ընթացքում:

Պահանջներ Կենտրոնական բանկի կողմից վարկանիշ ստացած կազմակերպությունների նկատմամբ

«Ա»-ից «Բ –» 20
«Գ+»- ից «Գ –» 50
«Դ+»- ից «Դ -» 100
«Ե+»- ից «Զ» 150

«Ա+»-ից «Բ –» 30
«Գ+»-ից «Գ –» 75
«Դ+ե-ից «Դ -» 150
«Ե+»-ից «Զ» 225

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան


2015 թ. դեկտեմբերի 18
Երևան