Գլխավոր տեղեկություն
Номер
N 124-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (25.02.2016-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
ՀՀՊՏ 2016.02.24/14(1194) Հոդ.126
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
11.02.2016
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
15.02.2016
Дата вступления в силу
25.02.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 փետրվարի 2016 թվականի N 124-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 3-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1558-Ա որոշմամբ հաստատված Եվրոպական ներդրումային բանկի և Եվրոպական հանձնաժողովի միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության և Միավորված ազգերի զարգացման ծրագրի միջև 2012 թվականի օգոստոսի 27-ին կնքված համաֆինանսավորման համաձայնագրի հիման վրա «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի «Բագրատաշեն», «Բավրա» և «Գոգավան» անցման կետերի արդիականացում» ծրագրի շրջանակներում Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից կառուցված ու Հայաստանի Հանրապետության Տավուշի, Շիրակի և Լոռու մարզերի համապատասխան համայնքներին նվիրաբերվող գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պահանջվող՝ գազատարների ուղեգծի հատակագծերի ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին 2016 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 3,266.4 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Մասնագիտական ծառայություններ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կնքել գազատարի ուղեգծի չափագրման աշխատանքների իրականացման համար համապատասխան պայմանագիր՝ սահմանելով 1 կիլոմետր գազատարի չափագրման արժեքը 120.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1555-Ն որոշման N 12 հավելվածում կատարել լրացում` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Հ. Աբրահամյան


2016 թ. փետրվարի 15

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2016 թվականի
փետրվարի 11-ի N 124-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1555-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

 

Կոդը

Անվանումը

Գնման ձևը

Չափի միավորը

Միավորի գինը

Քանակը

Գումարը (հազ. դրամ)

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

 

Բաժին N 11

Խումբ N 01

Դաս N 01

ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ

 

3266.4

 

ՄԱՍ III. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

       

3266.4

71351490/2

Կադաստրային քարտեզագրման ծառայություններ

ԲԸԱՀ

կմ

120.0

27.22

3266.4

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան