ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1202-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայ-բուլղարական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 7-րդ նիստին մասնակցելու նպատակով 2015 թվականի դեկտեմբերի 14-16-ը Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների՝ Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Գագիկ Բեգլարյանինը, Գագիկ Գրիգորյանինը, Մեխակ Ապրեսյանինը, Արթուր Բաղդասարյանինը, Քրիստինե Բեգլարյանինը, Լիլիթ Սարոյանինը և Անգելինա Հովհաննիսյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Քրիստինե Գրիգորյանինը` Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Պարույր Հովհաննիսյանինը` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Բուլղարիայի Հանրապետություն (Սոֆիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են՝
1) Անդրանիկ Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի միջոցների հաշվին.
2) Ավետիս Հովհաննիսյանինը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցների հաշվին.
3) Արսեն Ղազարյանինը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուլղարիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 10 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. դեկտեմբերի 10-ի N 1202-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-16-Ը ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ՍՈՖԻԱ) ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Գ. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարար (հանձնաժողովի նախագահ, պատվիրակության ղեկավար) |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ղեկավար |
Մ. Ապրեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ |
Ա. Բաղդասարյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ |
Ք. Բեգլարյան |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ |
Ա. Հովհաննիսյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի պետ |
Լ. Սարոյան |
- ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտների միջազգային ծրագրերի բաժնի պետ |
Ա. Ալեքսանյան |
- ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն, Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ (համաձայնությամբ) |
Ա. Հովհաննիսյան |
- Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն (համաձայնությամբ) |
Ա. Ղազարյան |
- Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության նախագահ (համաձայնությամբ) |
Ք. Գրիգորյան |
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Պ. Հովհաննիսյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Եվրոպայի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|