ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2015 թվականի N 1451-Ա
«ՎԱՆԴ-ՍԱ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐ ԵՎ ՊԱՅԹԵՑՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի դեկտեմբերի 29-ի N 124 որոշման 8-րդ կետին համապատասխան և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները`
1) ոչ էլեկտրական պայթեցման միջոցներ «Էքսել»՝ | |
ա. էքսել ՄՍ (0-1000) մվրկ (1-100) մ | 1 500 000 հատ |
բ. էքսել ՀՏԴ (0-200) մվրկ (1-18) մ | 1 200 000 հատ |
գ. էքսել ԼՊ (0-9000) մվրկ (1-6) մ | 4 000 000 հատ |
2) պայթուցիկ նյութ «Գեոնիտ»՝ | |
ա. գեոնիտ 750 (Ֆորտել Պլուս 75) տրամագիծ (10-200) մմ, երկարություն (100-1000) մմ | 4000 տոննա |
3) պայթուցիկ նյութ «Ամոնիտ»՝ | |
ա. ամոնիտ 6 ԺՎ Դ-32 փամփուշտ | 1 400 տոննա |
բ. ամոնիտ 6 ԺՎ փոշիացված | 600 տոննա |
4) էլեկտրադետոնատոր(0-3000) մվրկ | 1 500 000 հատ |
5) դետոնացիոն քուղ (5-80)գ/մ | 2 000 000 մետր |
6) թվային էլեկտրոնային դետոնատորներ՝ լրակազմով՝ | |
ա. այ-կոն դետոնատոր | 300 000 հատ |
բ. յունի տրոնիկ 500 դետոնատոր | 300 000 հատ |
գ. յունի տրոնիկ դետոնատոր | 300 000 հատ |
դ. այ կոն լոգգեր | 30 հատ |
ե. այ-կոն բլաստեր | 30 հատ |
զ. յունի տրոնիկ սկաններ | 30 հատ |
է. յունի տրոնիկ նետվորկ տեստեր | 30 հատ |
ը. յունի տրոնիկ բլաստեր | 30 հատ |
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` սահմանված կարգով ապահովել «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներմուծվող պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ստացման, փոխադրման, պահեստավորման, պահպանության և անվտանգության պայմանների նկատմամբ վերահսկողությունը:
3. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծված պայթուցիկ նյութերը և պայթեցման միջոցները երրորդ կողմին փոխանցելու դեպքում «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է դրա մասին նախօրոք տեղեկացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը` տրամադրելով համապատասխան տեղեկություններ ստացող կողմի, փոխանցվող ապրանքատեսակի և քանակի մասին:
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մայիսի 31-ի N 706-Ն որոշման համաձայն, «ՎԱՆԴ-ՍԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից գրավոր հայտ ներկայացնելու դեպքում, սահմանված կարգով և ժամկետում ապահովել ընկերությանը պայթուցիկ նյութերի և պայթեցման միջոցների ներմուծման և վերջնական օգտագործողի հավաստագրերի տրամադրումը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. դեկտեմբերի 10 Երևան |